Բուժեք անքնությունը՝ մշկընկույզի միջոցով
Անքնությունը տհաճ երևույթ է, որը կարող է առաջանալ մի շարք պատճառներով:
Անքնության բժշկական պատճառները
Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք այլ դեպքերում՝ պարզապես նախանշան, որն անհանգստություն է պատճառում: Իսկ ո՞ր դեպքում է անքնությունը նախանշան:
Սինուսային ալերգիաները, ստամոքսաղիքային տրակտի խնդիրները, էնդոկրին խնդիրները, արթրիտը, ասթման, նյարդաբանական խնդիրներ, քրոնիկ ցավը, մեջքի ցավը, դեղամիջոցների օգտագործումը, այս ամենն ընդամենը մի քանիսն են այն պատճառներից, որոնք անքնություն են առաջացնում:
Եթե անքնություն ունեք, ապա վերանայեք ձեր սննդակարգը, քանի որ անառողջ սննդի օգտագործումը նույնպես կարող է անքնության պատճառ դառնալ:
Քրոնիկ անքնությունը կարող է դեպրեսիայի և արյան բարձր ճնշման պատճառ հանդիսանալ: Քրոնիկ անքնության պատճառներն են՝
- Հոգնածությունը
- Կենտրոնանալու անկարողությունը
- Վատ հիշողությունը
- Վատ տրամադրությունը
- Ցածր մոտիվացիան
- Նյարդային վիճակը
Անքնության դեպքում առաջին բանը, որ անում ենք, դեղամիջոցների օգտագործումն է, սակայն, ինչպես գիտենք՝ ոչ միշտ է, որ դեղամիջոցներն օգնում են:
Ձեզ ենք առաջարկում բնական դեղամիջոց, որը կօգնի ազատվել անքնությունից:
Մշկընկույզը հայտնի համեմունք է, որը կարող է մի շարք առողջական խնդիրներ լուծել, այդ թվում՝ հանգստացնել ցավերը, մարսողական խնդիրները, մաքրել օրգանիզմը, լավացնել մազերի որակը, ամրացնել իմունային համակարգը և լավացնել արյան շրջանառությունը: Մշկընկույզը նաև ունի նուրբ հանգստացնող ազդեցություն, ինչն էլ օգնում է անքնության դեպքում: Քառորդ թ/գ մշկընկույզը լուծեք գոլ ջրում և խմեք քնելուց 4-5 ժամ առաջ:
Զգուշացում. Մշկընկույզի մեծ քանակությունը կարող է թունավոր լինել, այնպես որ, չափավոր օգտագործեք այն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը