Կիվի շատերն են սիրում հաճելի համի համար, բայց այն նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Ներկայացնում ենք կիվիի 11 առավելություն մաշկի համար։
Ընկույզի պատիճը պարունակում է մի շարք օգտակար տարրեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին և սնուցում են արյունը: Պատիճն օգնում է մաքրել արյունատար անոթները՝ կանխարգելելով թրոմբոզի առաջացումը: Սակայն, բացի դա, ընկույզի պատիճն օգտակար է նաև այլ առողջական խնդիրների դեպքում:
Մազերի յուղոտ լինելը խնդիր է շատ կանանց համար։ Յուղոտության հետևանքով մազերը շուտ են կորցնում տեսքը, իսկ սանրվածքն արագ փչանում է։ Գեղեցիկ մազեր ունենալու համար կարող եք փորձել այս դիմակը, որ նախատեսված է հենց յուղոտ մազերի համար։
Բանանը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, օգնում է դեպրեսիայի դեմ պայքարում։ Այն կարող եք օգտագործել, եթե տանջում է այրոցը։ Բանանը կարող է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը և իջեցնել արյան ճնշումը։ Ամենօրյա օգտագործումը կօգնի վերականգնել աղիների աշխատանքը, ազատվել խումհարի նշաններից, հանգստացնել նյարդային համակարգը։
Յուրաքանչյուր բժիշկ ունի իր սեփական տեսակետն առողջության և բժշկության մասին: Կարծիքների բազմազանությունը ծնում է նոր գաղափարներ:
Ներկայացրել ենք 10 պարզ, բայց արդյունավետ միջոց խնամքի համար։
Չափազանց կարևոր է իմանալ կաթվածի նշանները և ժամանակին դիմել բժշկի օգնությանը։
Չամիչը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ էներգիա է հաղորդում օրգանիզմին։ Այն բավական մեծ քանակով արագ յուրացվող ածխաջրեր է պարունակում։ Չամիչի էներգետիկ արժեքը բավական բարձր է, և այն խորհուրդ է տրվում երեխաներին ու դեռահասներին, սպորտսմեններին, բոլոր նրանց, ում մասնագիտական գործունեությունը կապված է բարձր ծանրաբեռնվածության հետ։ Այն հարուստ է երկաթով, պղնձով, մանգանով և երկաթով և անփոխարինելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են քաշ հավաքել։
Դեպքերի մեծամասնությունում ձվարանների քաղցկեղի նշանները հիվանդության վաղ շրջանում չեն արտահայտվում։ Արդյունքում՝ հիվանդությունը հիմնականում բավական ուշ է ախտորոշվում։ Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնք կարող են օգնել հասկանալ, որ խնդիրը կապված է ձվարանների քաղցկեղի հետ։ Եթե նկատում եք այս նշանները, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Աշխարհի բնակչության զգալի մասն առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով և առավոտներն այլ կերպ չի էլ պատկերացնում։ Սուրճն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը, սակայն, վտանգավոր է քաղցած վիճակում օգտագործել։ Այն, իհարկե, կթարմացնի, բայց մի շարք պատճառներով խորհուրդ չի տրվում քաղցած վիճակում սուրճ խմել։
Օրգանիզմը նշաններ է ուղարկում առողջական խնդիրների մասին, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում։ Լեզուն բացառություն չէ. դրա վիճակի միջոցով կարելի է շատ բան ասել առողջության վիճակի մասին։
Պրոֆեսոր Խրիստո Մերմերսկին բուլղարացի դիետոլոգ է, ինչպես նաև առողջ սննդի մասին տասնյակ գրքերի հեղինակ:
Նիհարելու գործընթացում ամեն բան չէ, որ կախված է ճիշտ սննդից և կալորիաների հաշվարկից։ Եթե որոշել եք լրջորեն զբաղվել քաշի նվազեցմամբ, հարկավոր է աշխատել բոլոր ուղղություններով։
Երբեմն ամենապարզ բաղադրիչներից կարելի է պատրաստել առողջության համար բավական օգտակար միջոց։ Մեղրի և կաթի համադրությունը կարող է շատ օգտակար լինել։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անձնակազմին ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` Նելսոն Զուլոյանին:
Ամերիկացի բժիշկները նշել են կաթնամթերքի օգտագործման լավագույն եղանակը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է The Journal of Nutritionում, դրա մասին համառոտ հայտնել է ԱՄՆի Հարվարդի համալսարանը։
Կեֆիրն ու հնդկաձավարի ալյուրը վաղուց հայտնի են՝ որպես աղիներն ու անոթները մաքրելու միջոց։ Դրանց համադրությունը կարգավորում է նյութափոխանակությունը, ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։
ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, որի համաձայն` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել Երևանում ՀՀ առողջապահության նախարարություն , իսկ մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ` դեղի օրիգին ալ տարբերակը ստանալու համար` կեղծ դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելով:
Ատամի խոզանակի կոպիտ և կտրուկ շարժումները կարող են վնասել ատամների էմալը՝ առաջացնելով գերզյունություն և ընկալունակություն կարիեսի նկատմամբ։ Խորհուրդ է տրվում օգտագործել ատամի փափուկ խոզանակ և թեթև, շրջանաձև շարժումներ։ Օրվա ընթացքում ատամները հարկավոր է լվանալ նվազագույնը 2 անգամ։
Ներկայացնում ենք բաղադրատոմս, որն օգնում է ազատվել առողջության հետ կապված մի քանի խնդրից։ Այն պատրաստելու համար հարկավոր է դդում։
Կոկորդի քաղցկեղն առաջանում է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ ախտահարելով 50 տարեկանից բարձր անձանց։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում։ Կարևոր է իմանալ կոկորդի քաղցկեղի վաղ նշանները և նկատի ունենալ, որ այն, ինչ ձեզ կարող է «սովորական» հերպես, խոց, կոկորդի բորբոքում թվալ, կարող է վտանգավոր հիվանդության նշաններից մեկը լինել։
Արևածաղկի սերմեր շատերն են սիրում։ Շատերն են այն օգտագործում հաճույքի համար՝ առանց պատկերացնելու, թե ինչ օգտակար հատկություններ ունի այն։ Դրանք պարունակում են ճարպաթթուներ, վիտամիններ և հանքանյութեր։ Միևնույն ժամանակ, հարկավոր է չափավոր օգտագործել արևածաղիկը, քանի որ այն բավական շատ կալորիաներ է պարունակում։
Հազվադեպ հանդիպող հիվանդություններով զբաղվող Եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 29-ը հռչակվել է Հազվադեպ հիվանդությունների դեմ պայքարի օր (Rare Disease Day):
Հավկիթն օգտակար է ոչ միայն այն պատճառով, որ սպիտակուցների, վիտամինների և օգտակար միկրոէլեմենտների աղբյուր է, այլև կարող է օգնել մի խումբ հիվանդությունների դեպքում։
Շատերն են լսել, որ ուշ քնելը վնասակար է, բայց քչերը գիտեն, թե ինչու։ Ներկայացնում ենք 6 հիմնական պատճառ, թե ինչու է ուշ քնելը վնասակար։
Օգտակար է նաև մանդարինի հյութը, քանի որ հակամիկրոբային և հակավիրուսային ազդեցություն է ունենում։ Սա նշանակում է, որ մանդարինը հրաշալի միջոց է սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։
Այս հնդկական ըմպելիքն օգտագործվում է այլընտրանքային բժշկության մեջ՝ իմունիտետը, նյութափոխանակությունը լավացնելու, բորբոքումների դեմ պայքարելու համար։
Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում նշաններին, որոնք ուղարկում է օրգանիզմը։ 10 նշան, որոնք չի կարելի արհամարհել։
Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք այլ դեպքերում՝ պարզապես նախանշան, որն անհանգստություն է պատճառում: Իսկ ո՞ր դեպքում է անքնությունը նախանշան:
Նուշը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են վիտամին E-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպաթթուները։ Եթե նուշը թրջեք ջրով, թողնեք ամբողջ գիշեր և օգտագործեք հաջորդ օրն առավոտյան, այն ավելի հեշտ կյուրացվի։