Բաժիններ՝

Սիրո՞ւմ եք արևածաղկի սերմեր. կարդացեք սա

Արևածաղկի սերմեր շատերն են սիրում։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ շատերն են այն օգտագործում հաճույքի համար՝ առանց պատկերացնելու, թե ինչ օգտակար հատկություններ ունի այն։ Դրանք պարունակում են ճարպաթթուներ, վիտամիններ և հանքանյութեր։ Միևնույն ժամանակ, հարկավոր է չափավոր օգտագործել արևածաղիկը, քանի որ այն բավական շատ կալորիաներ է պարունակում։

1. Էներգիա է հաղորդում։ 100 գրամ արևածաղկի սերմը 584 կալորիա է պարունակում։ Այն հակաօքսիդանտներ, հանքանյութեր և վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ սննդարար նյութեր, որոնք շատ օգտակար են առողջության համար։

2. Արևածաղկի սերմերը ճարպաթթուներ են պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են ազատվել «վատ խոլեստերինից»։

3. Արևածաղկի սերմերը մեծ քանակով սպիտակուցներ և ամինաթթուներ են պարունակում։ Արևածաղկի 100 գրամ սերմերը պարունակում են 21 գրամ սպիտակուց։

4. 100 գրամ արևածաղկի սերմը 25.17 գրամ վիտամին E է պարունակում։

5. Արևածաղկի սերմերը B խմբի վիտամինների լավագույն աղբյուրն են։

6. Արևածաղիկը պարունակում է նաև կալցիում, ցինկ, մագնեզիում և այլ հանքանյութեր, որոնք հարկավոր են օրգանիզմին։

Կարող եք ամեն օր արևածաղկի սերմեր օգտագործել, բայց օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 50 գրամը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս