Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:
Կորոնավիրուս՝ դատավճի՞ռ, թե՞ բուժելի հիվանդություն։ Ե՞րբ անհանգստանալ, ինչպե՞ս կանխել այն։
Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում:
Մայրությունը մեծ աշխատանք է: Հղիությունը, ծննդաբերությունը, իսկ հետո՝ երեխայի դաստիարակությունը, մեծ ջանքեր են պահանջում: Երբ կինը տեսնում է, որ իր երեխան լալիս է, նրա սիրտը կոտրատվում է: Իսկ դուք ամեն բա՞ն եք փորձել: եթե ոչ, առաջարկում ենք օգտվել ռեֆլեքսոլոգիայից: Այս մասին գրում է lifter.com.ua-ն:
Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները բնորոշ են տարբեր վիճակների, ինչը շեղում է՝ բարդացնում ախտորոշման ընթացքը։
Արցախում ունենք այն բոլոր հնարավորությունները, որոնք, նոր կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվելու պարագայում, հնարավորություն կտան մեկուսացնելու հիվանդին և ստացիոնար բուժում իրականացնելու:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` 2020 թվականի մարտի 2-ի, 16:00 դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80175 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 44607 (55.6%): Գրանցվել է 2915 մահվան դեպք (3.6%):
«Սուր շնչառական վարակն աշխարհում հանդիպող ամենատարածված հիվանդություններից է: Հայտնի է 300-ից ավելի վիրուս, որից մոտ 50 տոկոսը ռինովիրուսներն են և առաջացնում են սուր շնչառական վարակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վարակի փոխանցման հիմնական ճանապարհն օդակաթիլային եղանակն է՝ հազ, փռշտոց:
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժման հիմնական մեթոդ է եղել էնդոսկոպիկ բալոնային լայնացումը, որոշ դեպքերում բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միոտոմիան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ:
Բոստոնի Բրիգհամի կանանց հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ արյան ճնշման ինտենսիվ վերահսկողությունը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը:
Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել ՁԻԱՀ֊ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները:
ԱՆ որոշման վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռանկարները. Մասնագետներ։
Գիտնականները բացահայտել են, որ կաթ խմելը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Կորոնավիրուսի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
«Այսօր բժիշկների միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրը 4-5 բաժակ սուրճ օգտագործել, քանի որ այն դրականորեն է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա, աղեստամոքսային տրակտի, հատկապես լյարդի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ հավելելով, որ հետազոտություններն ապացուցել են՝ սուրճը պաշտպանում է լյարդի ցիռոզից:
Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ:
Բավարիայի սպառողների կենտրոնի սննդաբան Հայդրուն Շուբերտը նշել է մի քանի մթերքներ, որոնք կարող են առաջացնել անքնություն, հայտնում է Focus Online-ը:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:
Հունվարի 24-ից մինչ օրս, սահմանին իրականացվող աշխատանքների արդյունքով, ելնելով ախտանիշներից լրացվել է 1271 հասցեական քարտ, որոնց դեպքում 36-ը միանգամից հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի (պանդեմիայի) մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, հայտնում է BBC-կայքը՝ մանրամասնելով, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։
Սննդի գերմանացի փորձագետ Հայդրուն Շուրբերտը նշել է քնի համար վնասակար մթերքները:
Փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են: Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին:
Գևորգ Գրիգորյանը՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել:
Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։ Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին։