
Կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդկանց վերարտադրողական առողջությանը. գիտնականներ

Տեսականորեն հնարավոր է, որ Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդկանց վերարտադրողական առողջությանը: Այդ մասին հայտնել է South China Moring Post թերթը՝ վկայակոչելով Ուհանի՝ Չինաստանի Հուբեյի նահանգի մայրաքաղաքի «Տունցզի» հիվանդանոցի Վերարտադրողական բժշկության կենտրոնի փորձագետների հոդվածը։
Նրանք նշել են, որ վարակը կարող է հանգեցնել «ամորձիներում իմունային հոմեոստազի խանգարման», ինչը կարող է առաջացնել օրխիտ՝ ամորձիների բորբոքում, ինչն էր, իր հերթին, կարող է տղամարդու մոտ հանգեցնել սպերմատոզոիդների քանակի նվազման եւ, հնրավոր է, ամլության: Կորոնավիրուսի հարուցած հվանդությամբ ախտահարված տղամարդիկ պետք է կոնսուլտացիայի համար դիմեն բժիշկներին՝ պարզելու, թե «հիվանդությունն արդյոք կործանարար ազդեցութուն է գործել իրենց ծննդունակության վրա»: Ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը թույլ կտա «հնարավորինս շուտ հայտնաբերել խնդիրը եւ կնպաստի արագ բուժմանը», ասված է հոդվածում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: