Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ:
Բավարիայի սպառողների կենտրոնի սննդաբան Հայդրուն Շուբերտը նշել է մի քանի մթերքներ, որոնք կարող են առաջացնել անքնություն, հայտնում է Focus Online-ը:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:
Հունվարի 24-ից մինչ օրս, սահմանին իրականացվող աշխատանքների արդյունքով, ելնելով ախտանիշներից լրացվել է 1271 հասցեական քարտ, որոնց դեպքում 36-ը միանգամից հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի (պանդեմիայի) մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, հայտնում է BBC-կայքը՝ մանրամասնելով, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։
Սննդի գերմանացի փորձագետ Հայդրուն Շուրբերտը նշել է քնի համար վնասակար մթերքները:
Փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են: Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին:
Գևորգ Գրիգորյանը՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել:
Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։ Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Հիպոտոնիան ժողովրդի մեջ ընդունված է «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ ու ճիշտ չէ, որքան թվում է: Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիայի կլինիկական նշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, երբեմն նույնիսկ` ուշագնացությունը: Հիպոտոնիկները գերզգայուն են պայծառ լույսի ու բարձր ձայնի հանդեպ:
Սննդաբանները խորհուրդ են տալիս օրական սննդի սպառման մեջ ներառել 30 գ ընկուզեղեն: Բայց բոլորը գիտեն, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր և կալորիաներ, արդյո՞ք սա չի հանգեցնի քաշի ավելացման:
Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը: Նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները:
Covid-19 նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում ապաքինումից հետո:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ:
Թեև նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացել են հարևան Իրանում, Հայաստանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին նշում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառման մեջ:
Կազմվածքի համար վնասակար համարվող կարտոֆիլը նպաստում է մարդու առողջության բարելավմանը: Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիա նահանգի համալսարանի ամերիկացի գիտնականները, հայտնում է Medical News Bulletin-ը:
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են:
Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է:
Ցերեկային քունը նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը 48%-ով: Այսպիսի եզրակացության են եկել Շվեյցարիայի Լոզանի համալսարանական հիվանդանոցի գիտնականները, հայտնում է Focus-ը:
Հղիության համար որոշ վտանգներ ակնհայտ են, օրինակ՝ ծխելը և ալկոհոլը: Բայց ի՞նչ կարելի է ասել մազերը ներկելու մասին: Կարո՞ղ է քիմիական ներկն ազդել երեխայի զարգացման վրա և վատթարացնել հղի կնոջ առողջական վիճակը: Cosmos.ru-ն պատմում է, թե ինչպես կարելի է նվազեցնել վնասակար հետևանքները:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սուր շնչառական վարակների առումով դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում:
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների վերահսկողությունը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։
Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ եւ մարզական բժշկության կենտրոնի տնօրեն եւ Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն «Focus» պորտալի հետ կայացած զրույցում պատմել է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը եւ սխալ սննդակարգը։
Նոր հետազոտությունը ենթադրում է, որ նոր կորոնավիրուսը, որն այժմ պաշտոնապես կոչվում է COVID-19, նման է իր ընտանիքի մյուս վիրուսներին, այն կարող է առարկաների վրա ակտիվ մնալ մեկ շաբաթվա ընթացքում կամ նույնիսկ ավելի երկար:
Հոնկոնգի գիտնականները մշակել են համակարգ, որը թույլ է տալիս մեկ թեստով արագ եւ արդյունավետ ախտորոշել շնչուղիների շատ հիվանդություններ՝ թռչնագրիպից մինչեւ թոքաբորբ, որը հարուցում է 2019-nCoV կորոնավիրուսը:
Գիտնականները նոր հնարավոր թիրախ են հայտնաբերել հակավիրուսային պատրաստուկների համար: Հայտնագործությունը կարող է բերել միանգամից բազմաթիվ վարակիչ հիվանդություններից համապիտանի բուժում ստեղծելուն:
Մի քանի օր է, համացանցում տեղեկություններ են տարածվում Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման, դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների մեծ մասի բացակայության մասին: Այդ հաստատություններում բուժքույրերն անգամ աշխատում են մուտքի մոտ՝ հիվանդ երեխաներին տուն կամ բուժկետ ուղեկցելու համար:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման եւ վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնեցին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:
2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի, որոնցից 358-ը ենթարկվել է սրտի կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության, 181 հիվանդի տեղադրվել է 226 ստենտ: