Խրոնիկական բորբոքումը չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներից մեկն է:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։ Տարեսկզբին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։
Մոսկվայի Հելմգոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտի հոմեոպատիայի եւ ռեֆլեքսոլոգիայի բաժնի վարիչ Մարինա Մաթեւոսովան գտնում է, որ տեսողության պահպանման առաջին պայմանը ճիշտ սնվելն է, հետեւելով մի քանի սկզբունքների` չափավորել սնունդի քանակը, օգտագործել հեշտամարս, միմյանց զուգակցվող եւ զանազան ուտելիքներ: Կերակրացանկը պետք է համալրել A, E, C վիտամիններով հարուստ կերակրատեսակներով:
Ակնաբույժի մոտ գնացող հիվանդը հազվադեպ է դիմում բժշկի` բուժվելու ակնկալիքով: Նշանակելով ակնոցներ` ակնաբույժն ընդամենը թեթեւացնում է մեր ամենօրյա հոգսը: Հիվանդն էլ, իր հերթին, չի էլ սպասում, որ ինքը դրանով ապաքինվելու է: Մի՞թե հնարավոր չէ վերականգնել տեսողությունը:
Ծխելուց լրիվ հրաժարվելը, աղի եւ ալկոհոլի գործածությունը նվազեցնելը, բավարար քանակություններով բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը առողջ կենսակերպի հինգ հիմնական ցուցանիշներից մեկն են:
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը:
Կառավարության այօրվա նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը:
Անցած 2018 թվականին մինչեւ հինգ տարեկան ավելի քան 800 հազար երեխա է մահացել թոքաբորբի պատճառով: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) նորագույն զեկույցում, որը նոյեմբերի 12-ին տարածվել է Աֆրիկայի երկրներում:
Նորվեգիայի գիտատեխնիկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը։
Գիտնականները ուսումնասիրել են, թե ողնաշարի հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ բուժական մերսման բուժընթացից հետո ինչպես են փոխվում հույզերը եւ սեփական գրավչության ըմբռնումը:
Ձմեռը շատ հարմար եղանակ է մաշկի խնամքի համար: Ցուրտը մաշկի համար շատ օգտակար է, քանի որ օդն այդ ժամանակ հարուստ է թթվածնով: Իսկ մաքուր ձյունն էլ հիանալի միջոց է մաշկը խնամելու համար: Մաքուր ձյունը հավաքել անձեռոցիկի մեջ եւ դնել դեմքի տարբեր մասերին, մինչեւ որ դեմքը լավ սառչի: Պրոցեդուրան պետք է տեւի գոնե 10 րոպե:
Փորձագետները նշել են 10 մթերք, որոնք կօգնեն պահպանելու երիտասարդ տեսքը եւ մաշկի առաձգականությունը:
Սուրճը կրկնակի իջեցնում է լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկը: Նման եզրահանգման են եկել Բելֆաստի Քուինս համալսարանի գիտնականները:
Ամերիկացի հետազոտողները 19 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) նոր հիմնամանրէ:
Շները դրական ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա և կարող են նույնիսկ երկարացնել նրանց կյանքը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, գրում է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ը:
Միլլենիալների սերնդի ներկայացուցիչները՝ ծնված 1981-1996 թվականներին, ավելի շուտ են սկսում ունենալ առողջական խնդիրներ, քան Х սերնդի ներկայացուցիչները (1961-1981թթ.), իսկ մահացությունը նրանց շրջանում 40 տոկոսով ավելի բարձր է:
Ամերիկյան Բերքլիում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ գտել են, որ խորը քնի բացակայությունը մարդուն դարձնում է սթրեսի նկատմամբ խոցելի, մեծացնում է տագնապալի վիճակը:
Հայաստանցիներն այսուհետ հնարավորություն կստանան գերժամանակակից սարքավորման շնորհիվ վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղային բոլոր հիվանդությունները և ռադիոակտիվ յոդի թերապիայով բուժել վահանաձև գեղձի չարորակ ուռուցքները: Երևանում Էրեբունի ԲԿ-ում բացվեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ կենտրոնի աշխատանքին:
Ավելի քան կես միլիոն բրիտանացիների ԴՆԹ-ների հետազոտությունը գիտնականներին օգնել է ապացուցելու, որ ծխելը նպաստում է ընկճախտի եւ շիզոֆրենիայի զարգացմանը՝ գրեթե կրկնապատկելով այս հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը:
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաների հասցեին չափազանց մոտիվացիան եւ չարդարացված գովասանքը կարող են հանգեցնել ուսման մեջ նրանց արդյունքների վատացման:
Սնունդ ընդունելու արդյունքում չափազանց արագ հագեցումը կարող է ահազանգել լյարդի քաղցկեղի զարգացման մասին, պատմել են Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի մասնագետները։
ԱՄՆ-ի Քոռնելի համալսարանի կենսաբժշկագիտական հետազոտական կենտրոնի եւ Նյու Յոքի Պրեսվիտերական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են սպիտակուցի հատկություն, որը նպաստում է ուղեղում քաղցկեղային բջիջների տարածմանը:
Սննդագետները հանձնարարականների ցուցակ են կազմել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանոնավոր կերպով զբաղվել սպորտով:
Քնի խանգարումը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության:
Առավոտյան նախաճաշելուց առաջ վազելը շատ ավելի օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քան ուտելուց հետո:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ չհայտնեց ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքի վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասաց, որ փակագծերը կբացի ընթացող քննությունը:
«Let’s start, այս խոսքերով հայ կոլեգաներին դիմեց ճապոնացի գիտնական-բժիշկ Կազուհիրո Կավամուրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ժամեր առաջ սկսած վիրահատտությունից առաջ:
Գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնը սկսվել է: Հետևողական լինելու նպատակով` Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետներն իրականացնում են մշտադիտարկում:
Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրում են ինսուլտի հարյուր հազարավոր դեպքեր, որը վերջին երկու տասնամյակում զգալիորեն «երիտասարդացել է» կյանքի աճած տեմպի եւ սթրեսի պատճառով:
Սուրճի կանոնավոր գործածումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների վտանգի նվազեցման: Համապատասխան տվյալները հրապարակվել են ԱՄՆ-ի Գաստրոէնտերոլոգների կոլեգիայի կայքում։