Բաժիններ՝

Դիլիջանի Միջազգային դպրոցին կհատկացվի 0.2215 հա տարածք

Դիլիջանի վարչական սահմանների որոշ տարածքում 0.2215 հեկտար մակերեսով տարածք կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ և կհատկացվի Դիլիջանի Միջազգային դպրոցին: Այս որոշումը կառավարությունը նախատեսում է ընդունել առաջիկա՝ ապրիլի 3-ի նիստում, հիմնավորելով, որ հաշվի է առնվում «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերության և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ Համաշխարհային Քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը:

Որոշման նախագծում նշված է, որ կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրներից մինչև թվով 650 աշակերտների Հայաստանում ուսուցում ստանալուն, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ Միջազգային կրթահամալիրի լիարժեք օգտագործման և սպասարկման, բնականոն գործունեության համար անհրաժեշտ է իրականացնել օժանդակ շինությունների կառուցապատման աշխատանքներ, որը կնպաստի կրթահամալիրի շրջակա տարածքի անհրաժեշտ բարեկարգմանը, համապետասխանեցմանը միջազգային ստանդարտներին, ինչի համար անհրաժեշտ է լրացուցիչ հողատարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտի տարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ, ուստի ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից:

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014 թվականի մայիսի 1-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս