
Արդեն վճարված գումարները պետք է ետ վերադարձվեն. Արտակ Զեյնալյան

«Սահմանադրական դատարանն ամբողջ ծավալով բավարարել է մեր դիմումը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ փաստելով, որ իրավական համակարգի հիերարխիայում ՍԴ որոշումները երրորդ տեղում են՝ Սահմանադրության և ՍԴ մասին օրենքից հետո:
Ա.Զեյնալյանը հայտարարեց, որ գործատուին չեն կարող պարտադրել փոխանցումներ անել և արդեն վճարված գումարները պետք է ետ վերադարձվեն:
«Այս պրոցեսում պարտվողներ չեն եղել, Սահմանադրական դատարանն իրացրել է ժողովրդի իշխանությունը»,- շեշտեց Ա.Զեյնալյանը:
Դիմող կողմի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը նույնպես կոչ արեց աշխատողներին և գործատուներին՝ տերև կանգնել իրենց իրավունքներին, այլևս հակառակ իրենց կամքի վճարումներ չանել և ետ պահանջել արդեն փոխանցված գումարները: