Բաժիններ՝

Ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր են կնքել

Էկոնոմիկայի նախարարությունն ու «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն այսօր կնքեցին պայմանագիր՝ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը:

«Ակնկալում ենք, որ ոսկերչության և ադամանդագործության ոլորտին նվիրված այս նախաձեռնությունը հանգեցնելու է բավականաչափ էական փոփոխություների ոլորտում»,- պայմանագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Վ. Ավանեսյանը:

Ըստ նրա՝ 2014-2016 թթ. ընթացքում նախատեսվում է ԱՏԳ-ում ներգրավել մոտ 120 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր: ԱՏԳ-ում գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում: ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 10 տարի է:

Ընկերությունը 10.72 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ է իրականացնելու՝ մինչև 2015թ. տարածքների ամբողջական վերանորոգման, գույքի ձեռք բերման, շինությունների հիմնանորոգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս