Եվրամիության կշիռը ՀՀ արտաքին առևտրում գնալով նվազում է
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը Եվրամիության երկրների հետ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է 229.4 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության թավալը նվազել է 5.7%-ով։ Արդյունքում ԵՄ տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում նվազել է մինչև 28%։
Ընդ որում, եվրոպական ապրանքների ներմուծումը նվազել է ընդամենը 1.4%-ով՝ կազմելով 152.2 միլիոն դոլար, իսկ Հայաստանից ԵՄ արտահանման ծավալները նվազել են 13.1%-ով՝ կազմելով 77.1 միլիոն դոլար։
Նշենք, որ ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 819.2 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 5.8%-ով։