Բաժիններ՝

Պարտադիրը կմնա՞, թե՞ ոչ. Հակոբ Հակոբյանը դեռ չի կարող ասել

«Հստակ կարող եմ ասել միայն, որ պետք է լինեն բացարձակ օրենսդրական փոփոխություններ կապված կուտակային բաղադրիչի հետ: ՍԴ որոշումը սա էր»,- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ պարտադիրն այլևս չի՞ լինելու, թե՞ լինելու է փոփոխված օրենքից հետո, Հակոբյանը պատասխանեց, թե հստակ չի կարող ասել. «ՍԴ-ն ասաց, որ այս, այս հոդվածները չեն համապատասխանում Սահմանադրությանը, դրանք պետք է փոխենք: Փոխելուց հետո չեմ կարող ասել, թե ինչ կլինի»:

Հակոբյանը հատուկ խնդրեց վճարների մասին լրատվություն առայժմ չտարածել՝ դա սխալ համարելով. «2 օր կանցնի, ՍԴ որոշումը կկարդանք, ըստ որի կլինի համապատասխան հայտարարություն»:

Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից, ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար. «Որոշումը կա, ինչ որոշվել է, մենք դա էլ կատարելու ենք»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն քաղաքական 4 ուժերի կողմից վիճարկվող դրույթները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930