
Իշխանությունը «պնդաճակատություն» է անում ՍԴ որոշման հետ կապված. Արծվիկ Մինասյան

«Կառավարությունն ու իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են իրենց ձևով ներկայացնել կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշումը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկ անգամ ևս ներկայացնելով ՍԴ որոշման կետերը, որոնք հակասահմանադրական և անվավեր են ճանաչում պարտադիր կուտակայինի մի քանի դրույթները:
Ա.Մինասյանը իշխանության փորձերը բնորոշեց որպես «պնդաճակատություն» և կոչ արեց ՍԴ որոշումն այլ հարթություն չփորձել տանել, չփորձել միակողմանի, նեղ շահերից մեկնաբանել ՍԴ որոշումը:
«Պարտադիր բաղադրիչը չի կարող գործել այս որոշման հրապարակման պահից»,- շեշտեց Ա.Մինասյանը՝ հավելելով, որ հետամուտ են լինելու ՍԴ որոշման կատարմանը: