
Համարյա Coca Cola

Ինչպես նշվում է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության մեջ, պետական բյուջեով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2006 թվականից սկսել է կրթական օբյեկտների շինարարության, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը, որը շարունակվում է առ այսօր:
Թվով 74 օբյեկտների համար կնքված պայմանարերի ընդհանուր արժեքն է 33,031,584.0 հազ.դրամ:
2006-2012 թվականների ընթացքում ծախսվել է 17,032,943,546.0 հազ.դրամ, սակայն որևէ օբյեկտի շինարարություն չի ավարտվել:
2013թ. ծախսվել է 5,735,863.6 հազ.դրամ:
74 օբյեկտների շինարարությունը ավարտելու համար ըստ պայմանարերի անհրաժեշտ կլինի ծախսել ևս 11,469,534.0 հազ.դրամ:
Ըստ ՎՊ-ի, վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի ավարտվում: Ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետները: Նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը: