Բաժիններ՝

Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցները մեծ գումարներ են ստացել «բյուլետեններով»

2011-2013թթ. ընթացքում մի շարք կազմակերպություններում գրանցվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ակնհայտ աճ: Այս մասին նշվում է է ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան հաշվետվության մեջ։

Նպաստները գերակշռում են հատկապես հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններում։ Այսպես.

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում 2011թ. 951 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 257 անաշխատունակության թերթիկ` (27.0%), վճարվել է 17.0 մլն դրամի նպաստ, իսկ 2013թ.` 1015 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 1001 անաշխատունակության թերթիկ` (98.6%), վճարվել է 88.5 մլն դրամի նպաստ, կամ 2011թ. համեմատ վճարվել է 71.4 մլն դրամ ավել գումար:

«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունում 2011թ. 1225 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 556 անաշխատունակության թերթիկ` (45.4%), վճարվել է 24.7 մլն դրամի նպաստ, իսկ 2013թ.` 1237 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 996 անաշխատունակության թերթիկ` (80.5%), վճարվել է 57.5 մլն դրամի նպաստ, կամ 2011թ. համեմատ վճարվել է 32.8 մլն դրամ ավել գումար:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում 2011թ. 3206 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 1337 անաշխատունակության թերթիկ` (41.7%), վճարվել է 103.5 մլն դրամի նպաստ, իսկ 2013թ.` 3279 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 2307 անաշխատունակության թերթիկ` (70.4%), վճարվել է 341.9 մլն դրամի նպաստ, կամ 2011թ. համեմատ վճարվել է 238.3 մլն դրամ ավել գումար:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում 2011թ. 846 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 377 անաշխատունակության թերթիկ` (44.6%), վճարվել է 24.4 մլն. դրամի նպաստ, իսկ 2013թ.` 1048 աշխատողի դիմաց ներկայացվել է թվով 670 անաշխատունակության թերթիկ` (63.9%), վճարվել է 67.4 մլն դրամի նպաստ, կամ 2011թ. համեմատ վճարվել է 42.9 մլն դրամ ավել գումար

Նշենք, որ հիվանդության նպաստը վճարվում է ՀՀ կառավարության 14.07.2011թ. N1024-Ն որոշ-մամբ հաստատված կարգով: Վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշ-խատունակության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն՝ հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ընդ որում 3 աշխատանքային օրերի համար գործատուն նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս