 
                        Ցրտահարությունը 25-28 միլիոն դոլարի վնաս է հասցրել
 
                                    Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանի հաշվարկներով անցած ցրտահարության պատճառով 25-28 մլն դոլարի չափով վնաս է հասցվել: Մեզ հետ զրույցում Բերբերյանը նշեց, որ ծիրանից բացի այլ վտանգ չկա:
«Սա չի նշանակում, որ մեր գյուղատնտեսությունը փակվեց: Ունենք ավելի խթանող ուղղություններ՝ կարտոֆիլագործություն, որ կարող ենք արտահանել, այն՝ ինչ մի քանի տարի պնդում էինք, այսօր ապացուցվեց: Մեր միավորումն այդ ուղղությունը խթանելու է: Մենք տարածքային առավելություն ունենք կրտոֆիլի մշակման համար հարևանների համեմատ: Արարատյան հարթավայրի գյուղացին տուժել է, բայց գյուղատնտեսությունը ռիսկային է, արտադրություն է բաց երկնքի տակ, բնականաբար, ամեն տարի անակնկալներ լինում են: Անցած տարի կարկուտն էր, այս տարի ցրտահարությունը, բայց ասել, որ ՀՀ-ում գյուղատնտեսությունն անկում է ապրում՝ ոչ: Ճյուղեր ունենք, որ պետք է զարգացնել: Բանջարաբուծությունը պետք է զարգացնենք, գյուղատնտեսությունը պտղաբուծությունով չի ավարտվում»,- ասաց Բերբերյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        