Բաժիններ՝

Անշարժ գույքի շուկան ակտիվացել է

2014թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16874 գործարք, որոնց քանակը 2014 թ. հունվարի համեմատ աճել է 67.5%-ով, 2013թ. փետրվարի համեմատ` 15.8%-ով:

Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Երևան քաղաքում 2014թ. փետրվարին հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 29.1%-ով, իսկ 2013թ. փետրվարի համեմատ` 35.6%-ով: 2014թ. փետրվարին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. փետրվարի համեմատ մնացել են անփոփոխ:

2014թ. փետրվարին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 396 բնակարան, որոնց քանակը, հունվարի համեմատ աճել է 29.8%-ով, իսկ 2013թ. փետրվարի համեմատ` 1.2%-ով: 2014թ. փետրվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. փետրվարի համեմատ մնացել են անփոփոխ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս