Բաժիններ՝

Բորսայում այսօր էլ դոլար չի վաճառվել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հունիսի 17-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 474.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 474 դրամը։ Նշենք, որ երեկ նույնպես բորսայում դոլար չէր վաճառվել։

Rate.am համակարգի տվյալներով՝ կանխիկ արտարժույթի շուկայում ամերիկյան արժույթը գնվում է միջինը 472.48 դրամով (+0.14 դրամ), վաճառվում 476.33 դրամով (+0.03 դրամ):

Եվրոյի առքի միջին գինը 529.43 դրամ է (+0.06 դրամ), վաճառքինը՝ 539.22 դրամ (+0.23 դրամ)։

Ռուսական ռուբլին գնվում է միջինը 8.65 դրամով (+ 0.08 դրամ), վաճառվում՝ 9.06 դրամով (+0.08 դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930