Բաժիններ՝

Համաշխարհային բանկը առաջարկում է միջին հզորության ատոմակայան կառուցել

Միջին հզորությամբ ԱԷԿ-ը կարող է լինել ավելի ցածր արժեքով տարբերակ Խոշոր ԱԷԿ-ի համեմատությամբ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի էներգերտիկ ոլորտի քաղաքականության վերաբերյալ բանկի կողմից մշակված ծանոթագրության մեջ, որն այսօր ներկայացրել են ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին և էներգետիկայի ոլորտի պատասխանատու Արթուր Կոչնակյանը։

Ըստ ՀԲ վերլուծության՝ միջին ԱԷԿ-ը բավարար էլեկտրամատակարարման ապահովման հնարավոր տարբերակներից մեկն է, և դրա արժեքը կարող է լինել ՋԷԿ-ի և խոշոր ԱԷԿ-ի միջև։

Միջին ԱԷԿ-ը կարող է ունենալ հզորության փոքր ավելցուկ կամ չունենալ այն, ուստի էներգիայի արժեքն ավելի ցածր է Խոշոր ԱԷԿ-ի համեմատությամբ։ Զեկույցում նաև նշվում է, որ միջին ԱԷԿ-ը կարող է ունենալ կապիտալի ավելի ցածր արժեք մեկ կՎտ-ի հաշվով: Նույնիսկ մեկ կՎտ-ի հաշվով կապիտալի նույն արժեքի դեպքում, ինչ խոշոր ԱԷԿ-ինն է, նրա արժեքը կլինի ավելի ցածր շնորհիվ հզորության փոքր ավելցուկի կամ ավելցուկի բացակայության։

AEK-wb

Կարդացեք նաև

 

ՀԲ մասնագետները նաև ավելացրել են, որ եթե Հայաստանի կառավարությունն ընտրի այս տարբերակը, ապա կպահանջվի միջին ԱԷԿ-ի տեխնիկա-տնտեսական կենսունակությունը գնահատող մանրամասն ուսումնասիրություն:

Փաստաթղթի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս