Խաղաղասիրության ինդեքս. կոնֆլիկտներն արժենում են համաշխարհային ՀՆԱ-ի 13%-ը

Ռազմական կոնֆլիկտները համաշխարհային տնտեսությանն արժենում են ՀՆԱ-ի 13%-ը՝ մոտ 14 տրլն դոլար, ասվում է տնտեսագետների ու սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա զեկույցում, ովքեր կազմում են Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը (Global Peace Index):

Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պատերազմից ու համակարտություններից կրած ֆինանսական կորուստների ավելացման հիմնական պատճառ ինդեսքը կազմող մասնագետները նշել են փախստականների պահման ու ադապտացիայի վրա կատարված ծախսերը ու մոլորակում քաղաքացիական կոնֆլիկտների թվի ավելացումը:

Սիդնեյի տնտեսագիտության ու խաղաղության ինստիտուտի (Institute for Economics and Peace) զեկույցում հատկապես ընդգծվում է, որ ռազմական կոնֆլիկտների նվազեցումը չափազանց կարևոր է համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար:
Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը հաշվարկվում է 2007-ից: Այն մշակվում է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի գիտական կենտրոնների փորձագետների միջազգային խմբի կողմից:

Ինդեքսը հաշվի է առնում ինչպես ներքին գործոնները, օրինակ՝ երկրում բռնության ու հանցավորության մակարդակը, այնպես էլ արտաքին գործոնները՝ երկրների միջազգային հարաբերությունները, ռազմական կարիքների վրա ծախսվող գումարները ու այլ չափանիշներ:

Տեսանյութեր

Լրահոս