Բաժիններ՝

ՌԴ-ն իր «հակառակորդի» արժույթին ավելի շատ է վստահո՞ւմ

ԵՏՄ շրջանակներում խոսվում է միասնական արժույթի անցնելու մասին, ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն էլ գարնանը հանձնարարել էր ուսումնասիրել խնդիրը: ԵՏՄ-ն գործում է այս տարվա սկզբից, բաց ԵՏՄ երկրները չեն վստահում սեփական արժույթներին և գործարքներն իրականացնում են ամերիկյան դոլարով: Հայաստանն ու Ռուսաստանն էլ առևտուր են անում դոլարով, այդ թվում՝ ՌԴ-ից ստացվող էներգակիրների համար ՀՀ-ն ռազավարական գործընկերոջը վճարում է երրորդ երկրի արժույթով:

168.am-ը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ առևտուրը չի իրականացվում երկու երկրներից որևէ մեկի արժույթով, արդյոք քննարկվե՞լ է այդ հարցը:

«Իրենք ամբողջ աշխարհին վաճառում են դոլարով, որևէ բացառություն չկա: Հարցը պարբերաբար քննարկվում է, բայց դա չի վերաբերվում Հայաստանին: Անգամ Բելառուսը, որ ՌԴ հետ գտնվում է մեկ միասնական պետության մեջ, իրենք ևս առևտուրն անում են դոլարով»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

Մեր դիտարկմանը, որ փաստորեն ՌԴ նման գերտերությունը իր «հակառակորդի» արժույթին ավելի է վստահում, փոխվարչապետը պատասխանեց. «Իրենք տարբեր տնտեսական խնդիրներ են լուծում: Իրենց տնտեսական կառուցվածքի համար որոշակի բալանս ապահովելու տեսակետից այդպես ավելի լավ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս