Միլիարդատիրոջ 5 ցիտատ, որոնք ձեզ կստիպեն գործել

Մարկ Կուբանն այն մարդկանցից մեկն է, ով կարող է ներշնչել շատերին: Ինչպես գրում է cluber.com.ua կայքը, նա մեծ ունեցվածք ունի, բասկետբոլային թիմի սեփականատեր է, շատ խելացի է ու հեռատես:

1. Այնպես աշխատեք, կարծես ինչ-որ մեկն օրվա ընթացքում 24 աշխատում է ձեզ հաղթելու համար: Այսպես մտածելը ձեզ միշտ կօգնի առաջ անցնել ձեր մրցակիցներից թեկուզ կես քայլով:

2. Ոչ միայն երազեք, այլև գործեք: Մանուկ հասակում և երիտասարդության տարիներին մեզ շատ են ասում, որ չպիտի դադարենք երազել, որ պետք է հավատալ մեր երազանքներին: Սակայն մեզ նույնքան հաճախ չեն հիշեցնում, որ միայն երազելը քիչ է: Անհրաժեշտ է նաև փորձել երազանքներն իրականություն դարձնել:

3. Կարևոր չէ՝ բաժակը կիսով դատա՞րկ է, թե՞ կիսով լիքը: Կարևորն այն է, որ բաժակի մեջ ջուր լցնում եք հենց դուք: Կարևոր չէ՝ որքան պրոբլեմատիկ կդառնա ձեր կյանքը: Դուք միշտ ունենում եք ձեր էմոցիաները, որոշումները, աշխարհայացքը կառավարելու հնարավորություն: Այդ պատճառով էլ աշխատեք այդքան չկենտրոնանալ նրա վրա, թե որքան լի կամ կիսատ է ձեր կամ այլ մարդկանց կյանքը: Հիշեք, որ շատ կարևոր է հիշել, որ դուք և միայն դուք եք որոշում՝ որքան ջուր լցնել այդ հանրահայտ բաժակի մեջ:

4. Երբ ես տեսնում եմ, որ մարդիկ ամեն ինչ անում են այնկերպ, ինչպես դա միշտ արվել է, ինչպես ընդունված է անել, գնում են արդեն տրորված ճանապարհով՝ նույնիսկ չփորձելով փոխել ուղղությունը, ինձ համար դա վատ նշան է, որ նրանց հետ պետք չէ գործ ունենալ: Կյանքը շատ կարճ է՝ վախենալու համար, որ դուք կտարբերվեք մյուսներից: Եղեք այնպիսին, ինչպիսին ցանկանում եք, և թող գրողի ծոցը գնան ձեզ ատողները:

5. Ցանկացած «ոչ» ինձ ավելի է մոտեցնում «այո»-ին: Շատերը «ոչ» բառը լսելով՝ արդեն կարծում են, թե պարտություն են կրել: Սակայն «ոչ»-ը պարտություն չէ: Դա հնարավորություն է մեկ քայլով մոտենալ այն «այո»-ին, որին դուք ձգտում եք: Երբեք թույլ չտաք ոչ մի «ոչ»-ի ձեզ շեղել ձեր ընտրած ճանապարհից:

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս