Բաժիններ՝

Ի՞նչ ռեսուրսների հաշվին են հաջորդ տարի ավելանալու հարկերը

2015 թ. համեմատ հաջորդ տարի շուրջ 60 մլրդ դրամ ավելի հարկ պետք է հավաքագրվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2016 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցին, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին են հաջորդ տարի ավելանալու հարկերը:

Ըստ փոխնախարարի՝ այդ ավելացման միայն 23 միլիարդն է վարչարարության հաշվին հավաքագրվելու, մնացածը տնտեսական աճի ապահովումն է. «Ակնհայտ է, որ մենք այլընտրանք չունեք, քան տնտեսական աճի հաշվին հարկերի հավաքագրումը դիտարկել ոչ միայն 2016 թ., այլև ապագայում»:

Պ.Սաֆարյանը նշեց, որ որպես աճի ապահովման հիմնական գործոն դիտարկվում է ներդրումների ներգրավումը և կապիտալ ծախսերի ավելացումը, ըստ այդմ՝ կապիտալ ներդրումները 2016-ին կավելանան 30 մլրդ-ով, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս