
Ադրբեջանի ԿԲ-ի պահուստները կիսով չափ նվազել են

2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են 6 մլրդ 245,6 մլն դոլար, հայտնում է contact.az-ը:
Ինչպես ասվում է գլխավոր ֆինանսական կարգավորողի զեկույցում, դա ավելի քան կրկնակի քիչ է անցած տարեվերջի համեմատ (13 մլրդ 758,3 միլիոն դոլար):
Միայն նոյեմբեր ամսին այդ ցուցանիշը նվազել է 8,6%-ով կամ 589 մլն դոլարով: