ԵՄ-ն 3.57 մլն եվրո է տրամադրել ՀՀ Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների համար

Եվրոպական միությունը 2016 թվականի ապրիլին փոխանցեց Հայաստանի Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսական օժանդակության 3.75 մլն եվրո եզրափակիչ հատկացումը: Վճարումը բխում է 2012 թվականի Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության ծրագրով հատկացված 6մլն եվրո ընդհանուր բյուջեից՝ 5 մլն եվրո բյուջետային աջակցության ֆինանսավորում և 1 մլն եվր ո տեխնիկական աջակցության միջոցներ: Ծրագիրը միտված է երիտասարդների համար նոր հորիզոնների բացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, որի միջոցով հնարավոր կլինի նպաստել երիտասարդ սերնդի առավել մասնակցությանն ու ներգրավմանը տեղական զարգացման գործընթացներում, զսպելով աշխատանքային միգրացիան դեպի քաղաքային կետրոններ և նպաստել աղքատության հաղթահարմանը մարզերում և երկրի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամ ուլի և տեղեկատվության բաժնից:

Աջակցության արդյունքում ակնկալվում է իրականացնել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներ երկրի ողջ տարածքում, ապահովել ՄԿՈՒ որակյալ կրթության համաչափ մատչելիություն հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների համար, սահմանել ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը և վերանայել ՄԿՈՒ մասնագիտությունների ցանկը՝ արագ զարգացող աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով:

2016 թվականի դրությամբ՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 17 պիլոտային քոլեջների գրեթե 4500 ուսանողներ դարձան ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների շահառուներ, որոնք թիվը ավելանալու է մոտ ապագայում:

Մեկնաբանելով ՄԿՈՒ ոլորտում ԵՄ աջակցության ձեռք բերված արդյունքները՝ ծրագրի շահառու, Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջի շրջանավարտ Թեհմինե Սահակյանն ասաց. «Քոլեջում ստացած գիտելիքներն ու հմտությունները, օգնեցին ինձ ստանալ բարձրագույն կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Դրանք մեծզպես նպաստեցին իմ հետագա ձեռքբերումներին և կարիերայի աճին: Ներկայումս, ես աշխատում եմ Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկում, որպես մարկետինգի մասնագետ և գործակալ: Բոլոր նրանց ովքեր դեռևս չեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում՝ առաջարկում եմ ընտրել ՄԿՈՒ ոլորտը, որպես հետագա կարիերայի զարգացման կայուն հիմք»:

«ՄԿՈՒ ոլորտը երիտասադներին ընձեռում է մի շարք հնարավորություններ: ՄԿՈՒ մասնագիտությունների, կրթական ծրագրերի և ուսումնական պլանների կարողությունների զարգացմանը միտված պետական կրթական չափանիշները մշակվում զբաղվածության ներկա պահանջարկը բավարարելու սկզբունքով»,իր հերթին նշեց ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը:

Ծրագրի եզրափակիչ փուլի շրջանակներում, հատկապես սահմանամերձ շրջաններում գտնվող ՄԿՈՒ քոլեջները հիմնանորոգվել են և ամբողջովին վերազիննվել, իսկ դրանցից երկուսը բարեկարգվել են՝ բավարարելու հաշմանդամ երեխաների կարիքները: Ծրագրի մեկ այլ կարևոր արդյունքներից է մեկն այն է, որ բոլոր տարածաշրջանային քոլեջներում մշակվել են եռամյա բիզնես պլաններ և կատարվել է տեղական շուկայի ուսումնասիրություն: ՄԿՈՒ հաստատությունների կայուն ֆինանսական կառավարման ենթատեքստում՝ բիզնես ծրագրերի մշակման աշխատանքները դրվատանքի են արժանացել քոլեջների ղեկավարների կողմից:

Աջակցության ծրագիրը ներառում է միջազգային լավագույն փորձի ու նորարարական գաղափարների կիրառում, ինչպես նաև ՄԿՈՒ կրթության համապատասխանեցում տեղի շուկայի կարիքներին:

ԵՄ-ն ի նպաստ Հայաստանի կրթության. Վերջին 14 տարիների ընթացքում Եվրոպական միությունն ակտիվ օժանդակել է Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումների իրականացմանը, հստակ թիրախ ունենալով ՄԿՈՒ ոլորտը:

2006 թվականին՝ Հայաստանի Եվրոպական հարևանության գործիքին միանալուց քիչ անց Հայաստանի կառավարության ու Եվրոպական հաձնաժողովի միջև համաձայնություն ձեռք բերվեց առ այն, որ Եվրոպական միության 2007թ և 2009թ բյուջետային աջակցության գործիքով նախատեսված 30 մլն եվրոն կենտրոնացվի ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների խորացմանը: Ընդհանուր նպատակն էր աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը՝ ՄԿՈՒ ոլորտի որակի բարձրացման և այն աշխատաշուկայի կարիքներին հավասարեցնելու միջոցով:

Հետամուտ լինելով 2012 թվականի ԵՀՔ առաջընթացի զեկույցներին, Հայաստանին այս ծրագրով հատկացվեց 15մլն եվրո օժանդակություն, որից 6մլն եվրոն տրամադրվեց ՄԿՈՒ ոլորտի աջակցությանը:

ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի հուլիսին հաստատված 2012-2016 ՄԿՈՒ բարեփոխումների ծրագրով և աշխատանքային պլանով սահմանվել են բարեփոխումների հետևյալ հիմնական ուղղությունները. Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ինտեգրում եվրոպական մասնագիտական կրթության տարածքին; ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում, ՄԿՈՒ համակարգի հեղինակության բարձրացում և ՄԿՈՒ ոլորտի ներսում սոցիալական գործընկերության զարգացում և/կամ ամրապնդում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և հասարակական այլ գործընկերների կողմից:

ՄԿՈՒ թիրախային աջակցությունից բացի՝ ԵՄ-ն անշեղորեն աջակցում է Հայաստանի բարձրագույն կրթության կատարելագործմանը: «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» 2014-2016 թվականների Թվինինգ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի լիարժեք անդամակցությանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և կատարելագործել բարձրագույն կրթության որակը՝ ի շահ ուսանողների, շրջանավարտների և գործատուների:

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի նպատակն է ամրապնդել բարեվարքությունն ու պայքարել կոռուպցիայի դեմ Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններում, խթանելով Հայաստանի կառավարության 2015-2018թթ հակա- կոռուպցիոն միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացումը:

Էրասմուս+ ծրագիրը ԵՄ նոր ծրագիր է 2014-2020 թվականների համար՝ ուղղված կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներին: Այն ընդգրկում է յոթ ընթացիկ ծրագրեր, այդ թվում Տեմպուս և Էրասմուս Մուդուս ծրագրերը: Կարողությունների ամրապնդմանն ուղղված Տեմպուսի 21 ընթացիկ ծրագրերում և Էրասմուս+ 5 ծրագրերում ընդգրկված են 22 ՀՀ համալսարաններ և 31 այլ կազմակերպություններ՝ ներառյալ ընկերություններ, նախարարություններ և հասարակարան կազմակերպություններ: Էրասմուս Մունդուս 17 ընթացիկ ծրագրեր են իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում: 2004-2014 թվականների ընթացքում Հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երի շուրջ 800 ուսանողներ և աշխատակիցներ մասնակցել են Էրասմուս Մունդուս ծրագրերի և Էրազմուս Մունդուսի մագիստրոսի միասնական աստիճան ծրագրերին:

Տեսանյութեր

Լրահոս