Կարապետյանների ընտանիքի համար առաջնային նշանակություն ունեն կրթությունն ու գիտությունը: Ուստի առաջնային նպատակներից մեկն է ներարկումներ կատարել այս բնագավառներում՝ որպես հիմնական ներդրում մեր երկրի ապագայում: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, հիանալի ներուժ ունենք: Եվ ընդամենը պարտավոր ենք տեր կանգնել այդ ներուժին, որը լինելու է երկրի զարգացման հիմնական խթանը:
«Պետք է այնպես անենք, որ աշակերտներին ձեռնտու լինի դպրոց գնալը, դպրոցից նրանք գիտելիք ստանան: Այս դեպքում արդեն նրանք չեն ցանկանա կրկնուսույցների դիմել»:
«12-ամյա դպրոցներում Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի: Խնդիրներից մեկն այն է, որ կրթությունը սկսվում է վեց տարեկանից: Աշխարհի բազմաթիվ երկրներում կրթությունը սկսվում հինգ, նաև չորս տարեկանից»,- այսօրվա ասուլիսում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների ուշադրությանն ու խնամքին: Այդ ամենն արվում է ձեզ համար, անձամբ ձեզնից յուրաքանչյուրի համար և մեծ հաշվով մեր երկրի համար: Ես էլի առիթներ եմ ունեցել ասելու և հիմա էլ կրկնում եմ. Հայաստանը կարող է լինել միայն կրթված: Այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ:
Հովհաննիսյանը նաեւ հիշեցրել է, որ 1-4 դասարանցիների բոլոր առարկաների դասագրքերը, այդ թվում օտար լեզուների եւ երգի դասագրքերը, անվճար են բաժանվելու երեխաներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին և հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում:
«Անտարես» հրատարակչության տնօրեն, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ վերջերս կատարված հարցումները ցույց են տվել, որ ծնողների 90%-ը պատրաստ է, օրինակ, 3000 դրամ տալ երեխային՝ սրճարան գնալու համար, սակայն գիրք գնելու համար այդքան գումար տրամադրող ծնողների քանակը կազմում է մեկ տոկոս:
Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների և տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին` նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առակա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում:
Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրվեն համապատասխան վկայականներ:
«Բազմաթիվ համայնքներում անգամ կրճատվել են գրադարանավարի հաստիքները, մինչդեռ տվյալ համայնքների ղեկավարները գրադարանավարին տրվող աշխատավարձով կարող են, օրինակ՝ իրենց Ջիպի ակը փոխել»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Հ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները:
Սկսվելիք ուսումնական տարվան ընդառաջ՝ քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում, որ հանրակրթական դպրոցների 12-ամյա համակարգը կրկին 10-ամյա է դառնալու:
Muskie-ն միակ կրթական ծրագիրն է Հայաստանում, որ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ում ստանալ մագիստրոսի աստիճան: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գեւորգյանը:
Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց. «Ուսումնասիրվելու են բոլոր դպրոցները, թե կահավորվա՞ծ է արդյոք դպրոցամերձ տարածքը երթևեկության կարգավորման համապատասխան միջոցներով, թե՝ ոչ:
Որոշման մեկ այլ կետով Երևանի քաղաքապետին, մասնավորապես, առաջարկվում է ապահովել N 81 միջնակարգ դպրոցում Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոցի հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը: Պետք է ապահովվեն նաև N 25 դպրոցի գործունեության դադարման պետական գրանցումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Ավելացնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո ԵՊԲՀ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Սամվել Ավետիսյանը:
Սեպտեմբերի 1-ի հետ կապված աժիոտաժն արդեն սկսված է: Խանութներն ու շուկաները սպառողին են առաջարկում դպրոցական պարագաների լայն ընտրանի: Տեսականին հիմնականում ներկրվել է Թուրքիայից և Չինաստանից:
Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լեզվի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
«Թումո» կենտրոնը ստեղծվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ուսուցումը «Թումոյում» անվճար է, իսկ այստեղ կարող են սովորել ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան պատանիները: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լուի Փափազյանի հետ 168.am-ի թղթակցի հարցազրույցը կներկայացնենք վաղը:
Խորհրդաժողովի մեկնարկը տրվել է Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը:
ՀՀ փաստաբանական դպրոցն այսօր՝ օգոստոսի 6-ին, առաջին անգամ կազմակերպում է ընդունելության քննություններ: Փաստաբանական դպրոցում ուսուցանելու և փաստաբանական լիցենզիա ստանալու համար դիմել են 118 անձ:
2011-2012 ուստարում ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների թվաքանակը կազմում է 380,696, իսկ ուսուցիչների թվաքանակը՝ 41,757։
«Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար»:
Դասընթացները կազմակերպում են ՀՀ սփյուռքի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության հետ համատեղ: Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի դասերը սկսվել են հուլիսի վերջին:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2012թ. հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:
Ծրագրային բոլոր դրույթները այս հարցի շուրջ արդեն մշակված են և ավարտին մոտ փուլում են գտնվում:
Այս տարի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ամենաշատը դիմել են՝ Հանրային կառավարում, կառավարման հոգեբանություն և քաղաքագիտության բաժիններ, նվազել են Իրավագիտության ֆակուլտետի դիմորդները:
Գիտելիքի փառատոնը հնարավորություն կտա պատանիներին` սովորել անմիջապես ավելի հասուն երիտասարդներից, ինչը մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը: