«Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Առիթը կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգն էր, որը նվիրված էր ուսուցիչների տոնին: Երգացանկում Կոմիտասի երգերն էին:
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորվմամբ, ս.թ. հոկտեմբերի սկզբին հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ: Այս անգամ մեր սիրելի աշակերտներին ենք ներկայացրել «Կանաչ աշխարհ» ինտելեկտուալ խաղը:
Եկեղեցու ներկայությունը «Այբ» կրթական ավանում խորհրդանշելու է գիտելիքի և բարոյական արժեքների միջև գոյաբանական կապը և մեր հոգևոր-ազգային ճանապարհի առանձնահատկության խորհրդանիշը:
Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ:
Դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը սարսափով է սպասում անձրևների մեկնարկին ու ձմռան գալուն: «Ձյունն ու անձրևը տանիքներից կաթում է, պատերին ջրի հետքերն անգամ ամռանը չեն չորանում: Դպրոցում խոնավության հոտից նստել չի լինում: Պատուհաններն էլ սարսափելի վիճակում են` կեսը ջարդված են, կեսին էլ ցելոֆան ենք կպցնում, բայց դե ցելոֆանն ի՞նչ օգուտ պետք է տա»,- ասում են ուսուցիչներն ու ավելացնում, որ այդ պայմաններում էլ չեն ցանկանում դպրոցը լքել, ու իրենց մասնագիտական և մարդկային պարտքն են կատարում:
Այսօր աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը համարվում է ուսուչի մասնագիտությունը, քանի որ նրանք են կերտում պետությունների ապագան:
Ըստ հրամանի հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատույուններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրատական տեղ:
2013 թվականի մայիսին ՀՀ ԿԳՆ կողմից կազմված նախագծի համաձայն` Գյումրիում նախատեսվում էր ստեղծվել Գյումրիի պետական համալսարան, սակայն դեռևս այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
Վերապատրաստումն անցած քաղծառայողների հետ հանդիպմանը ներկա «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը հատկապես կարևորեց մեր ժամանակներում կրթական գործընթացների անընդհատությունը, ինչն առավել կարևոր է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Փաստաթուղթը չի վերաբերում այն երկրներին, որոնց հետ, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանն ունի հատուկ պայմանագրեր:
2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձևավորվել է ըստ Երևանի քաղաքապետարանից և մարզպետարաններից ստացված հայտերի: Պատվիրվել է «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ 35875 հատ դասագիրք, որի գումարը կազմել է 48194,00 դրամ:
Ծնողներն ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա արդեն օգտագործված գիրք-տետրերը, որոնց վրա գրված է՝ վերադարձման ենթական չէ:
«Մեզ համար կարևոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը, ինչպես նաև նոր բարեփոխումների իրականացումը: Այդ առումով արդեն իսկ Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել՝ նպատակ ունենալով ուսումնական հաստատություններում ներդնել կրթական լավագույն ստանդարտները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության Նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ:
Ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունն առաջնորդվել է փոխըմբռնման սկզբունքով, և առաջին կուրսեցիների վարձավճարների գանձումը, զեղչումը, ինչպես նաև` ընդունված դիմորդների հրամանագրումը միշտ կատարվել և կատարվում է` հաշվի առնելով սոցիալական խոցելի խմբերի առանձնահատկությունները և վճարունակությունը:
Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաև բուհերում կրթության բարձրակարգ ստանդարտների ներդրումը:
Անվճար բան գոյություն չունի, եթե ուսանողն ինքը չի վճարում՝ սա այլ խնդիր է, և կարող է դիմել տարբեր կազմակերպությունների կամ պետությունից պահանջել, որպեսզի լինեն նման հիմնադրամներ, որոնք կօգնեն վճարել այդ գումարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են.
Այս տարի Հայաստանի հինգ համալսարաններ բարձրացրել են ուսման վարձավճարները: Չնայած համալսարանների ռեկտորները տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցին վարձավճարների բարձրացման վերաբերյալ, մի խումբ ակտիվիստներ սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով չեղյալ համարել վարձավճարների բարձրացման մասին որոշումը:
«Նման որոշում չկա, առաջին կուրսեցիների համար ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է»,- ասել է ԵՊՀ լրատվության պատասխանատու Կարեն Գրիգորյանը:
Սպասվում է, որ հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա աշակերտներ համախմբել ավելի քան 100 երկրներից:
Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի աջակցելու է մոտ 600 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:
Ուսանողների ուսման վարձավճարների թանկացման հետ կապված խնդիրները շատ սուր կերպով անդրանառնում են մանավանդ Շիրակի մարզի և Գյումրիի ուսանողների վրա:
Սեպտեմբերի 1-ը ավանդաբար նշում ենք որպես գիտելիքի օր: Նման օրերին ընդունված է միայն գեղեցիկ խոսքեր ասել կրթության, գիտելիքի կարևորության մասին:
Օմբուդսմենը բազմիցս առաջարկել է ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցում պետության կողմից՝ հետաձգելով այդ ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը մինչև համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի հանդիսավոր բացմանը: 2013թ-ի նոր ուսումնական տարին կրթօջախը դիմավորում է ամբողջովին հիմնանորոգված:
Օժանդակեք Հայաստանին՝ աջակցելով հայալեզու դպրոցների բարելավմանը, այլ ոչ թե հիմնելով օտարալեզու դպրոցներ. կոչ Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին:
Այս տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում(Պոլիտեխնիկ) ամենաշատ ուսանողներ ընդունվել են Կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա մասնագիտությամբ, իսկ ամենաքիչ ուսանողներ՝ Քիմիատեխնոլոգիական և բնագիտական ճարտարագիտություն ֆակուլտետում, չնայած այդտեղ ևս մի քանի հոգով ավելի է ընդունվողների թիվը, քան անցյալ տարի:
Ինստիտուտի կոլեկտիվի՝ հանրապետության գլխավոր դատախազին ուղղված խնդրանքով, գործը կարճվել է: