Բաժիններ՝

Անահիտ Բախշյանը՝ Արագածոտնի և Կոտայքի մարզպետների մասին. Կարծում են, թե խան են, և ով շնչի-արտաշնչի՝ իրենք պետք է իմանան

Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքն ահազանգ է ստացել, որ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենն առաջին դասարանցիներից 10 000-ական դրամ է հավաքում՝ դպրոցում հանդես կազմակերպելու համար։ Անահիտ Բախշյանը այս լուրը հրապարակելով հույս ունի, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կլսի և կարգի կհրավիրիր «այդ կնոջը»: Ի դեպ, Ա. Բախշյանի խոսքով՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի ամուսինը Ստեփանավանի նոտարն է։

Անդրադառնալով մարզերում կրթության ոլորտում առկա այլ խնդիրների մասին, Ա. Բախշյանն ասաց, թե Արագածոտնի և Կոտայքի մարզպետները իրենց «խան» են զգում մարզերում, վերահսկում են ամեն մի մշանակում, նույնիսկ՝ դպրոցների հավաքարարների նշանակումը։ «Կարծում են, թե խան են, և ով շնչի-արտաշնչի, իրենք պետք է իմանան»,- ասում է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս