Բաժիններ՝

ԼՂՀ պետական համալսարանի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև  համագործակցության պայմանագրի կնքվեց: ՙԱրցախն ինտեգրվելու խնդիր ունի և այս համագործակցությունը ևս կնպաստի այդ գործընթացին: Պայմանագիրը իսկապես կտա իր լուրջ ձեռբերումներն ու արդյունքները, որը կզգա յուրաքանչյուր արցախցի և առաջին հերթին Արցախի երիտասարդությունը՚,- ասաց  Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը:

 Արցախի պետական համալսարանի ռեկտորը ընդգծեց նաև, որ երկու համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի, սակայն ժամանակի փոփոխությունների առումով կրթական համակարգը չի կարող ետ մնալ, և ժամանակի մարտահրավներին դիմակայելու համար համագործակցության նոր ձեւեր են անհրաժեշտ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ այս պայամանգիրն առավել լայն համագործակցության հնարավորություն է ընձեռում բուհերին, և ուրախությամբ արձանագրեց, որ այս տարի նախատեսվող ուսանողական միջազգային համատեղ ճամբարում կընդգրկեն նաև  Արցախի պետական համալսարանի ուսանողները:

Պայմանագրով նախատեսված է երկու համալսարանների համագործակցություն կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնա­­մեթոդա­­կան գործունեության ոլորտներում՝ համատեղ փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ակադեմիական փոխանակման, համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի ստորագրման, տեղեկատվական, մարզամշակութային և այլ հարցերում:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս