
Արմեն Աշոտյան. Մինչև տոնական միջոցառումները հորդորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, կենտրոնանալ բացառապես ուսման վրա

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին:
Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Հ. Գ. Սակայն մինչև տոնական միջոցառումները կրկին հորդորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, կենտրոնանալ բացառապես ուսման վրա»: