Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`

ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,,

բ) գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում,

գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),

բ) երկու լուսանկար 3×4 չափսի,

գ) աշխատանքային գրքույկի պատճենը,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը) գիտությունների դոկտորի աստիճանը և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը, կամ գիտությունների թեկնածուի և (կամ) դոցենտի կոչումն ու Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումը հավաստող փաստաթուղթ,

թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2014թ. ապրիլի 23-ից մինչև մայիսի 22-ը, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:

Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:

Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 2-ին, ժամը 1200-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930