ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել ուսման վարձի կարգավորման հարցում բուհերի լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ օրինագիծը: Այս մասին տեղեկացրել է նախարար Արմեն Աշոտյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:
Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը:
Թե այս տարի քանի առաջին դասարանցի է գնալու դպրոց, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ չգիտի: Ինչպես այսօր 168.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց նախարար Արմեն Աշոտյանը, այժմ դպրոցներում շարունակվում է կոմպլեկտավորումը, որի ամփոփված տվյալները նախարարություն կներկայացվեն սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի 10-ին կհրապարակվեն:
«Պետության խնդիրն է ապահովել, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չզրկվի կրթության հնարավորությունից կամ դուրս չմնա բուհից: Հավատացած եղեք, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»,- վստահեցրել է Արմեն Աշոտյանը:
ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի հունիսի 28-ի` «Տարրական դպրոցի 2-4-րդ դասարանների «Շախմատ» առարկայի չափորոշիչը և 2-3-րդ դասարանների ծրագրերը հաստատելու մասին» N 651-Ա/Ք հրամանը շարադրվել է նոր խմբագրությամբ:
ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն արդեն պատասխանել է իրեն հասցեագրված նամակին. «Հանձնաժողովն է որոշում` խորհրդարանական լսումներ անցկացնե՞լ, թե՞ ոչ»:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքի ակցիաներ են կազմակերպում բուհերի վարձավճարների բարձրացման դեմ:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շարունակում է ընդունելությունը հիմնական, Ավագ դպրոցներում, քոլեջում:
Նախարարի նույն հրամանով նախկինում հաստատված փաստաթղթերի ցանկը ուժը կորցրած է ճանաչվել:
Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ մարզի բոլոր այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ սովորում են ռուս աշակերտներ, կազմակերպվում է ռուսաց լեզվի ուսուցում, մնացած այլազգի աշակերտների համար իրենց ազգային լեզուն չի դասավանդվում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Միաժամանակ ԿԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ:
Ասել, որ որևէ մեկը կարող է կողմ լինել ուսման վարձերի թանկացմանը՝ անհեթեթություն է: Մենք պետք է թափանցիկ դարձնենք բուհերի բյուջեների ծախսերը:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում կրկնուսույցներին, և ինչպե՞ս եք պայքարելու դրա դեմ, Արմինե Սուքիասյանը պատասխանել է. «Եթե տեսախցիկներ ունենամ դասասենյակներում, աշակերտները կրկնուսույցների կարիք չեն ունենա»:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2013թ. սեպտեմբերի 20-ը՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:
«Ձեզ որտեղի՞ց է թվում, որ դուք այդ ծնողի կամ ՀՀ քաղաքացու կամ օժտված երեխայի մասին, որը սոցիալապես անապահով ընտանիքի երեխա է, ավելի շատ եք մտածում, քան Ավետիսյան Արան»,- ասաց ռեկտորը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բուհերի խոշորացման նպատակով շրջանառության մեջ է դրել Վանաձորի Մանկավարժական և Պոլիտեխնիկական ինստիտուտների միավորման մասին որոշման նախագիծը:
Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատանը կկայանա բակալավրատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել ռուսաստանյան բուհերի առաջին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրով:
Դասասենյակների առաստաղներին նկատվել էին առաստաղից պոկված ծեփեր և ճեղքեր (4×70սմ): Վերոնշյալ հարկերի դասասենյակներում նկատվել էին նաև առաստաղների կորացումներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերում՝ առաստաղին առաջացած փոքր ճեղքեր (մոտ 5մ):
Դիլիջանի միջազգային դպրոցը հուլիսի 14-ից 28-ը իր ամառային ճամբարում հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից, որոնց թվում էին նաեւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ:
Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհուրդը համագործակցության առաջարկով դիմել էր Երևանի պետական համալսարան` համատեղ կրթական ծրագիր իրականացնելու առաջարկով, ինչին դրական արձագանքեց ԵՊՀ ղեկավարությունը: Արդյունքում՝ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի պետական համալսարանում հունիսին ստեղծվեց Mass media գիտակրթական կենտրոնը, որը և իրավունք ունի իրականացնել կրթական ծրագիրը:
Դեղագործության ոլորտում կրթության որակը բարձրացնելու և կրթական հաստատություններում ուսուցանվող գիտելիքների ու գործատուի կարիքների միջև անհամապատասխանությունը հարթելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը սույն թվականի հուլիսի 1-ից 20-ը Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) անցկացրեց «Դեղագործության ոլորտի ամառային դպրոց» միջոցառումը։
Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում
Եթե 2012 թվականի համեմատ 2013 թ. բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած շրջանավարտների թիվը պակասել էր 3 հազարով, ապա նվազումը հավասարապես վերաբերում է բոլոր մարզերին: Սակայն Արագածոտնի մարզպետարանում իրենց մարզի այս տարի գրանցած կրթական արդյունքներից ոչ միայն գոհ են, այլև՝ հպարտ:
Այս տարի նույնպես, ինչպես խորհրդային տարիներին, ուսանողները իրենց անունները փնտրում էին բուհերի պատին փակցված ցուցակներում:
Արարատի մարզի սոցիալական ծանր իրավիճակը ենթադրել էր տալիս, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասած կլինի: Գնահատման և թեստավորման կենտրոնի համարգչային բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Կիրակոսյանը 168.am-ի հարցումին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ, իրենց տվյալների բազայի համաձայն, Արարատի մարզը 2012 թվականին ունեցել է բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած 1188 դիմորդ:
Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի:
Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետները:
Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: