Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցվում, որն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես` տարածաշրջանում: Այդ դպրոցում սովորելու է մոտ 650 աշակերտ: Դպրոցը գործի կդրվի երկու փուլով. առաջինը կսկսի 2014 թվականի սեպտեմբերին, երբ Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները, իսկ մյուսը կսկսվի 2017 թվականին:
Դիլիջանում հուլիսի երկրորդ կեսին անցկացվի ամառային ճամբար, որին կմասնակցի 16-19 տարեկան 30 պատանի՝ 13 երկրից: Նրանք կշփվեն դիլիջանցի երեխաների հետ և կմասնակցեն տարբեր միջոցառումների ինչպես՝ քաղաքի, այնպես էլ՝ էկոլոգիայի, բնության և այլնի վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:
Այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը:
Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերեց 14 անուն բրալյան դիտակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար հիմնադրամի պատվերով արտադրվել են Լեհաստանում:
ՀԲ ծրագրերից մեկով՝ մի անձից գնում է իրականացվել, որը ՎՊ համապատասխան դիտողությունների է արժանացել: Ըստ Ա. Աշոտյանի՝ ընդհանրապես լուրջ խնդիրներ կան ֆինանսավորման չափերի մասով, օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում սնունդ է հատկացվել, այս տարի ծրագիրը կրճատվել է՝ ուսուցիչների սնունդն ու ճանապարածախսը այլևս չեն ֆինանսավորվում:
Տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում, որ «Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցի ուսանողուհու ուսման վարձը»:
Ըստ «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2013» -ի Հայաստանը հանրակրթական ոլորտում արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում` 56.8 (Վրաստան` 42, Ադրբեջան` 41.6, Թուրքիա` 40.8, Իրան` 45.5)
Ստացված իրավիճակը շտկելու համար տեսնում ենք մեկ ելք՝ կամ պրն. Վ. Մանուկյանը հայտարարում է խիստ նկատողություն պրն Ա. Ղուկասյանին՝ գիտաշխատողների դիմումն անպատասխան թողնելու (արհամարհելու) համար, կամ ՀԽ-ն իրոք գործում է որպես անօգուտ մի կառույց, որտեղ «լուծվում» են միայն անձնական խնդիրներ:
Արդեն որքան ժամանակ է՝ ուսանողները սպասում են, թե վերջապես երբ պետք է ասպիրանտուրա ընդունվելու համար Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից ընդունվեն իսպաներեն DELE քննության՝ որպես երկրորդ մասնագիտական լեզվի դիպլոմների արդյունքները:
Այսօր «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչները մանկավարժներին ներկայացրին աշխատանքային խմբի կողմից մշակված դպրոցների համար տարեվերջյան հաշվետվությունների փաթեթը:
18-30 տարեկան երիտասարդները Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրերից օգտվելով՝ կարող են եվրոպական տարբեր երկրներում իրականացնել կարճաժամկետ և երկարաժամկետ կամավորական ծառայություններ, որոնք, միաժամանակ, հնարավորություն են տալիս ծանոթանալ տվյալ երկիր մշակութային ժառանգությանը, ավանդույթներին, սովորել լեզուն, ձեռք բերել փորձառություն:
168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցադրումների:
Լեզուն պահպանվում է լեզուն կրողով, իսկ եթե կրողն էլ կտրվում է իր հողից, լեզուն ապագա չունի:
Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ գրականությունը, 7-ին ՝ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունն էր:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի հունիսմեկյան տեսանյութի հերոս 14-ամյա Հովհաննես Հարությունյանին և խոստացել լուծել նրա և նրա ընտանիքի անդամների կրթության հետ կապված բոլոր հարցերը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում առաջարկվում է ուսման վարձի զեղչեր կիրառել անցյալ ամիս կարկտահարությունից տուժած համայնքների ուսանողների նկատմամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, դպրոցի տնօրինությունն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ
Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջը, համագործակցելով Վրաստանի Գիտելիքների Կառավարման Խմբի հետ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրերի մասին.
2013 թվականի հունիսի 6-ին «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում» (ԳՏՏԿ) տեղի ունեցավ աշակերտների համար նախատեսված ՏՏ խորացված դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար:
«Նախագիծը եզակի է նաև իր ճարտարապետական լուծումներով, և ներդաշնակ է այստեղի գեղեցիկ լանդշաֆտի հետ», – այսօր Դիլիջանում լրագրողներին ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Շատերը հիշում են, որ այս տարվա հայոց լեզվի և գրականության շտեմարանների հրատարակումից հետո ինչպիսի բուռն քննարկումներ էին տեղի ունենում»
Դպրոցներում առկա կոռուպցիայի մի մասը գալիս է որոշ ծնողներից, ովքեր շահագրգիռ են, որ իրենց երեխաները կրթություն չստանան, սա զավեշտալի դեպք է, կոռուպցիայի մյուս մասը գալիս է որոշ ուսուցիչներից, որոշ տնօրեններից և որոշ տնօրենների որոշ վերադասներից:
Չխախտելով 17 տարվա բարի ավանդույթը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) լավ բարեկամ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը 200 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակներ հատկացրեց ՀՊՃՀ 12 ուսանողների:
«Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրին այս պահին միացած բոլոր 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը:
Մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողության ժամանակ առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր: Հաղթող է ճանաչվել է Գյումրու թիվ 44 դպրոցը:
Կարլեն Լոռյանը 2012-ի մարտի 7-ի հրամանով հեռացվել է ինստիտուտից` ներքին կարգապահական կանոնները հերթական անգամ խախտելու համար, իսկ 8 օր հետո` մարտի 15-ին, այդ հրամանը չեղյալ է ճանաչվել:
Սկիզբը` այստեղ. Նախորդ մեր հրապարակումներով մենք փորձեցինք մատնանշել այն խոչընդոտները, որոնք կանգնած են ավագ դպրոցի կայացման ճանապարհին: Սակայն, կարծում եմ, որ վերոնշյալից առաջ և առավել այս գործում նշանակալից է պետության վերաբերմունքի դերակատարությունը: Թվում է, թե դպրոցը, աշակերտը և ուսուցիչը պետք է լինեն պետության ամենօրյա հոգածության առարկան, սակայն այդպե՞ս է արդյոք: Նշածս 3 բաղադրիչներից ամենապաշտպանվածն ու […]
Միջոցառման շրջանակներում «Քի Սոլուշնզ» խորհրդատվական ընկերությունը կներկայացնի «Զբաղվածություն պրակտիկայի և վերապատրաստման միջոցով» ծրագիրը: