Հաջորդ տարվանից ավելի մեծ տեղ է հատկացվելու ատեստատների գնահատականներին (լրացված)
Այսօր ԱԺ-ում «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած նախագծի քննարման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց: Նա հայտարարեց, որ հաջորդ տարվանից բուհերի ընդունելության քննություններ չեն անցկացվելու և որ ընդունելությունը կատարվելու է ավարտական ատեստատների գնահատականների հիման վրա: Ըստ նրա՝ ընդունելության մրցույթը կայանալու է ավարտական ատեստաներում առկա գնահատականների միջոցով: Նախարարն ասում է, որ դրանով կբարձրանա նաև դպրոցական կրթության դերը, քանի որ սովորողները ավելի շահագրգռված կլինեն լավ սովորել և բարձր գնահատականներ ստանալ ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում` գիտակցելով որ իրենց ստացած գնահատականներն են հիմք դառնալու բուհեր ընդունվելու համար:
Սակայն ավելի ուշ ԱԺ ամբիոնից Արմեն Աշոտյանն ասաց, թե սխալ են հասկացել իր խոսքերը՝ պարզաբանելով, թե ինքը չի հայտարերել, որ հաջորդ տարվանից բուհերի ընդունելության քնությունները վերացվելու են: Ըստ նրա՝ հաջորդ տարվանից ավելի մեծ տեղ է հատկացվելու ատեստատների գնահատականներին, և դրանք ավելի կարևոր դերակատարություն են ունենալու բոըհերի ընդունելության քնությունների ժամանակ: