168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է Արցախի և Ադրբեջանի միջև ստեղծված և վատթարացող իրավիճակով ու պատրաստակամություն է հայտնել ստանձնել միջնորդի դեր մարդկանց և դիերի փոխանակման հարցում:
ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, ընդ որում, միայն երեկ օրվա ընթացքում՝ 440-450` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ»:
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ հարվածներ են հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին:
Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին՝ անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն պնդումներին, թե Հայաստանն է հարվածներ հասցրել Ադրբեջանի բնակավայրերին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:
«Մենք այս մասին մանրամասն ասել ենք, ժամանակին նույնիսկ հատուկ ժողովածու էինք հրապարակել, որտեղ ադրբեջանական ռազմական օդանավակայանների հարցին անդրադարձել ենք։ Միայն Գյանջայի օդանավակայանն ինչ-որ ժամանակով շարքից հանելը պատերազմ չի հաղթում, բայց նման գործողությունների մտածված հաջորդականությունը կարող է բերել հաղթանակի։ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրակայաններ և այլն»,- հավելեց ռազմական փորձագետը։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ»։
Հակառակորդից առգրավված զենք-զինամթերքի մի փոքր մասը. Արցախի ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել։
Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները»։
Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:
«Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից»:
«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»:
Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական ավանտյուրան շատ թանկ է նստում և դեռ նստելու է Ադրբեջանի վրա։ Խոսքը միայն ռազմական ու մարդկային կորուստների մասին չէ։ Թեև դրանք ևս չափազանց մեծ են։
«Թուրքիան, որն աշխարհին ասում էր, որ ինքն ահաբեկչության զոհ դարձած երկիր է, այսօր դարձել է ահաբեկչություն արտահանող, ահաբեկչության թրաֆիքինգով զբաղվող երկիր։ Թուրքիայի հերթական պահվածքը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ սա այն Թուրքիան է, որը մարտահրավեր է նետում աշխահին՝ անգամ այս պանդեմիայի պայմաններում։ Այս պետությունն իր հավակնությունները ներկայացնում է ձախողված պետություններում՝ Սոմալի, Լիբիա և այլն, և հիմա, տեղի տալով Ադրբեջանի հորդորներին, մարտ է նետել և իր սպայական կազմը, որը գործողությունների է դիմում օդում, և ահաբեկիչներն Արցախի հետ սահմանին են»,- ասաց թուրքագետը։
«Վախենամ՝ մենք ավելի մեծ արյունահեղության ճանապարհին ենք»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի վերսկսմանը, ԱՄՆ դիրքավորմանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների դիվանագիտական ջանքերին։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը՝ Ուղիղ
«Ճանաչումը լինում է դե ֆակտո և դե յուրե: Դե ֆակտո տեսանկյունից կարող ենք ասել, որ փաստացի հարաբերությունների մեջ մտնելով են պետությունները ճանաչում ճանաչվող սուբյեկտին, իսկ դե յուրեի պարագայում լինում են քաղաքական հայտարարություններ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
«Անկեղծ, չգիտեմ՝ մեր իշխանություններն ինչ են մտածում Արցախի անկախության ճանաչման գործընթացի հետ կապված, պատրաստվո՞ւմ են ճանաչել Արցախի անկախությունը, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ բավականին բարդ գործընթաց է լինելու նաև միջազգային հանրության տեսանկյունից։ Ամեն դեպքում, նման հայտարարություն, բնականաբար, պետք էր անել, և այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։
Ստեփանակերտից 24News-ի լրագրողները հաղորդում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է. բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի:
Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:
Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ից, Հանքավանի «Զեփյուռ» ճամբար են տեղափոխվել Մարտակերտում, հարակից գյուղերում, Ասկերանում, Հադրութում թշնամու կրակի տակ հայտնված ու մի կերպ, ոմանք էլ՝ ոտաբոբիկ, իրենց տներից դուրս եկած մարդիկ: Ըստ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարի սեփականատեր Ռաֆիկ Հայրապետյանի՝ պատերազմական այս օրերին ավելի քան 120 մարդ է Արցախից տեղափոխվել և ապաստանել ճամբարում:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին․ ՈՒՂԻՂ