«Պապիկյանը լավ կանի՝ ձենը կտրի ու զբաղվի սահմանների պաշտպանությամբ»․ Իշխան Սաղաթելյան

«Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կարող են լինել արդյունավետ ու վստահելի մթնոլորտում այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իմիջիայլոց, եվրոպական բոլոր հանդիպումների ժամանակ այդ խնդիրը մենք բարձրաձայնել ենք, քարտեզներով, փաստաթղթերով ցույց ենք տվել, նկարագրել ենք։ Իրենք ունեին տարբեր բացատրություններ այդ հարցի հետ կապված, բայց առնվազն այն հիմնավորումները, որ տվել ենք, առաջիկա զեկույցների ժամանակ այդ հարցերը տեղ կգտնեն»,- ասաց ՀՀԿ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ սովորաբար ՊՆ-ին թիրախ չեն դարձրել պայքարի ընթացքում, բայց ըստ նրա՝ Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ, ու չզբաղվի ՔՊ-ի պաշտպանությամբ, այլ զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ․ «Ինքը առհասարակ պետք է կողմնորոշվի՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծումով, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։ Եվ առհասարակ, լավ կանի՝ ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի՝ Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, այլ ոչ ընդդիմությանը հաթաթա տա, հոխորտա կամ մատ թափ տա։ Թող զբաղվի բանակի վերակառուցմամբ, որն ամբողջությամբ ձախողել է ինքը ու իր թիմը»։

Տեսանյութեր

Լրահոս