15 պատմական լուսանկարներ, որոնք, հավանաբար, չեք տեսել. հայկական թողարկում
Համացանցը լցված է պատմական լուսանկարներով. Ջենիֆեր Էնիսթոնը՝ «Ընկերներ» սերիալի նկարահանումների հրապարակում, երիտասարդ Մարտին Սկորսեզեն և Ռոբերտ Դե Նիրոն՝ «Տաքսիստը» նկարահանելիս: Ինչպես է կառուցվել Էլֆելյան աշտարակը և թե ինչպես է Ռոբին Ուլիյամսը զուգարանի թուղթ առաջարկում «Մտածողին»:
Ինչպիսի՞ն է եղել անցյալ դարի հայկական մշակույթի և քաղաքային կյանքի ետնաբեմը: Խարիզմատիկ, ձևի և բովանդակության տեսանկյունից՝ իդեալական և էսթետիկ՝ բոլոր զգայարանների համար: Խորեն Աբրահամյանը՝ լողավազանում և երիտասարդ Կոմիտասը՝ 168.am-ի հավաքած ֆոտոշարքում:
Կոմիտասը Տիրայր վարդապետի հետ, Վաղարշապատ, 1901թ., աշուն։ Լուսանկարը՝ komitasmuseum.am-ի
Լեոնիդ Ենգիբարովը Համլետի դերում, 1969թ. ապրիլ: Լուսանկարիչ Վիկտոր Ախլոմով
Երիտասարդ Խորեն Աբրահամյանը
Մարտիրոս Սարյանը և Ավետիք Իսահակյանը, Վենետիկ, 1924թ.
Սերգեյ Փարաջանովը և Արտավազդ Փելեշյանը: Հանդիպում բանտից հետո, 1978թ.։ Լուսանկարը՝ Զավեն Սարգսյանի
Ֆրունզիկ Մկրտչյանը և Ազատ Շերենցը՝ «Կոպեկանոցի» (հայտնի որպես՝ «Նկարիչների կաֆե») սրճարանում
Առնո Բաբաջանյանը և Արամ Խաչատրյանը
Մինաս Ավետիսյանը
Վիկտոր Համբարձումյանը և Վիլյամ Սարոյանը
Երվանդ Քոչարը և Հենրիկ Իգիթյանը
Օպերային թատրոնի շինարարությունը: Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից
Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը և Միքայել Մազմանյանը
Կրիշնայականները Երևանում. 1991թ.: Լուսանկարը՝ Արմենպրեսի արխիվից
Վազգեն Ա կաթողիկոսը և Ավետիք Իսահակյանը
Ձախից աջ. Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Գևորգ Բաշինջաղյան, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Կոմիտաս Վարդապետ, Արշակ Չոպանյան, Թիֆլիս, 1908թ., դեկտեմբերի 10: Լուսանկարը՝ komitasmuseum.am-ի
Անի Գաբուզյան