Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել: Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի կալանավորումն է և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումն է:
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25․000 մարդ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։ Ու թեև Սպիտակի երկրաշարժից հետո հանրապետության ողջ տարածքում վերանայվեց սեյսմիկ վտանգի մակարդակը, խստացրին նորակառույց շենքերի սեյսմակայունությանն ուղղված պահանջները, այդուհանդերձ աղետից 33 տարի անց դարձյալ մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանը պատրաստ չէ դիմագրավելու Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի։
ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել 2021թ․ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որում ասված է․ «Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։
Կիրակի օրը հանրապետության 36 համայնքներում կայացած Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) ընտրություններում իշխանությունը պարտվել է դրանց մոտ կեսում՝ կամ ստանալով շատ քիչ ձայներ, կամ միայն այլ ուժերի հետ կոալիցիայով համայնքապետ ունենալու հնարավորություն։
ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորել են նրա ընդդիմադիր կեցվածքի համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արյունաբան, անկախ Հայաստանի 90-91թթ. առողջապահության նախարար, առողջապահության ոլորտի կառավարման մասնագետ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:
Զարհուրելի է պատկերացնել, որ մի քանի հոգի հիմա վճռում են խաղաղության կամ պատերազմի խնդիրը, մեր պետականության լինել-չլինելը և այլն։
Իդեալական վիճակը, իհարկե, այն է, որ պետությունը կարողանա միաժամանակ ապահովել և՛ իրական ժողովրդավարություն, և՛ երկրի անվտանգությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության նման իշխանություն ունեցող երկրում դա ուղղակի ուտոպիա է, հատկապես, որ նրա՝ ժողովրդավարության շղարշով պատված, բայց իրականում ավտորիտար դարձող իշխանությունն ամեն օրվա հետ նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի պետականության համար։ Այն նույն պետականության, որը Նիկոլ Փաշինյանը համարում է՝ որպես Ապագայի երաշխիք։
«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,- օրեր առաջ Ալեն Սիմոնյանը հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:
Երեկ ավարտվեցին հոկտեմբերի 17-ից տարբեր համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրությունները: Մի շարք խոշոր համայնքներում իշխանական ուժի պարտությունը հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ որակեցին էյֆորիայից իրականության անցման ցուցիչ:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցով այսօր պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ տեսակապով քննարկում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացվող ագրեսիային, նշեց՝ փաստորեն սպանություն է տեղի ունեցել ազգային խտրականության, նացիզմի հողի վրա, և սա հայատյացության վառ դրսևորում է։
Հանրապետությունում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներն ամփոփելու ժամանակ մի ուշագրավ փաստ փոթորկեց ողջ համացանցային հայկական տիրույթը: Տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները միահամուռ կերպով բոյկոտել են ընտրությունները. Որևէ ընտրող ընտրատեղամաս չէր գնացել ու չէր քվեարկել:
Ադրբեջանը տապալել է Ստոկհոլմում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար, այսպես ասած, եվրոպական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Օրերս Եվրախորհրդարանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։
2018թ. իշխանափոխությունից հետո, երբ այս իշխանությունները իրենց՝ հատկապես սորոսական թևի ճնշման ներքո նախաձեռնեցին անցումային արդարադատության ու վեթինգ իրականացնելու գործընթաց, որն այդպես էլ իրականություն չդարձավ ու կրկին մտել է շրջանառության մեջ, հայտարարում էին, թե այն իրականացնելու են ալբանական փորձի հիման վրա:
ՊՆ-ում շարունակում են ազատվել փորձառու կադրերից: Մասնավորապես, 168.аm-ի տեղեկություններով, աշխատանքից ազատել են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը հերթական հնարավորությունն էր միջազգային դերակատարների համար՝ քննարկելու աշխարհաքաղաքական զարգացումները:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մյուս կողմից՝ իշխանությունները պատրաստվում են կատարել նաև առաջին գործնական քայլը՝ մեկ այլ ուղղությամբ. մտադիր են աստիճանաբար չեղարկել Թուրքիայից ներկրումների վրա կիրառվող արգելանքը, որը գործում է տարվա սկզբից։
Հայաստանի տնտեսության աճի տեմպը երրորդ եռամսյակում գրեթե 5 անգամ դանդաղել է երկրորդի համեմատ։ Երրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է ընդամենը 2,66 տոկոս։
Էնջիի ինստագրամյան էջում գրված է՝ «աշխատում եմ կավով, ստեղծում եմ մոզաիկաներ, սիրում եմ Ռաֆին»: Իր ու Ռաֆի աննկարագրելի գեղեցիկ սիրո մասին Էնջին պատմել է 168.am-ի «Ժամանակակից սեր» շարքի շրջանակներում:
168.am-ի փլեյլիսթն այս շաբաթ բաղկացած է օրորոցայիններից՝ հայկական և արտասահմանյան, ռոք, փոփ և դասական:
Հիշեցնենք՝ Նորայր Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր Այնթափի համայնքապետ Կարեն Սարգսյանին և Այնթափից ավագանու անդամի թեկնածու Հունան Ավետիսյանին բերման ենթարկելու մասին:
Մոգական պատմություններ, տիեզերական արկածներ և շոկոլադ՝ Սյունե Սևադայի հնգյակում:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը նոյեմբերի 30-ի նիստի ժամանակ խոսեց հանրային տրանսպորտի աշխատանքից քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դժգոհության մասին:
Նաև տեղեկություններ ունենք, որ տարբեր տեղերում փորձում են «կարուսել» անել»,-հավելեց նա՝ նկատելով, որ դաշինքը ահազանգերի վերաբերյալ համապատասխան հայտարարություն տարածել է:
Մասիսի բաժին բերման են ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու Կարեն Սարգսյանին: Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է դաշինքի անդամ, Մասիսի քաղաքապետի նախկին տեղակալ Նորայր Հակոբյանը:
Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340723 դեպքի:
Նյու Յորքում դեկտեմբերի 4-ին կրկին համաշխարհային ռինգ բարձրանալով` ամերիկաբնակ մեր hայրենակից, «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը ECF գերծանր քաշային կարգի աշխարհի Գոտու համար մենամարտեց MATTHEW FAULKNER-ի հետ, ընդամենը 15 վայրկյանի ընթացքում գրանցեց հերթական հաղթանակը` նվաճելով MMA աշխարհի գոտին:
Ցածր է տնտեսական աճի մակարդակը, իսկ եղած եկամուտները միշտ չէ, որ համաչափ են բաշխվում։ Այլապես՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձերին որպես հավելում՝ այդքան էլ պարգևավճար չէին ստանա, իսկ սոցիալական անապահով խավերի համար մի քանի հազար դրամ չէր գտնվի՝ եկամուտներն ավելացնելու համար։ Չհաշված այն շքեղություններն ու ճոխ ծախսերը, որոնք իշխանություններն իրենց թույլ են տալիս, երբ հասարակության գրեթե կեսն աղքատության մեջ է ապրում։