Ովքե՞ր են ընտրելու ՄԻԵԴ դատավորի՝ Հայաստանի թեկնածուին

Մյուս տարի՝ 2024թ. հունիսին ավարտվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանից ներկայացված դատավոր, նախկին օմբուդսման Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և արդեն սեպտեմբերին ՄԻԵԴ-ում Հայաստանը կներկայացնի այլ դատավոր, քանի որ Արմեն Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել է հենց սեպտեմբերին:

168.am-ն օրեր առաջ գրել էր, որ իշխանությունները զբաղված են նոր դատավորի փնտրտուքով:

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովի անդամներն են՝

Կարդացեք նաև

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (համաձայնությամբ).

2) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).

3) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը (համաձայնությամբ).

4) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը (համաձայնությամբ).

5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (համաձայնությամբ).

6) Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ).

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

8) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը․

9) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը.

10) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ).

11) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը (համաձայնությամբ).

12) Արդարադատության ակադեմիայի ռեկտորը (համաձայնությամբ).

13) «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ):

Սա նշանակում է, որ Արմեն Հարությունյանին փոխարինող ՄԻԵԴ դատավորին կընտրեն Արման Դիլանյանը, Լիլիթ Թադևոսյանը, Աննա Վարդապետյանը, Անահիտ Մանասյանը, Գրիգոր Մինասյանը, Կարեն Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Եղիշե Թադևոսյանը, Սիմոն Բաբայանը, Սերգեյ Առաքելյանը, Ալեքսանդր Ազարյանը:

Իհարկե, կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ձայների նման հարաբերակցությամբ ում կառաջադրի և ում կընտրի Նիկոլ Փաշինյանի հանձնաժողովը, հատկապես, եթե ոչ յուրային որևէ մեկը հրաժարվի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց:

Ուշագրավ է, որ Ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի
Հանրապետության վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ:

Այնպես որ, ինչպես ասում են, պոպկորն վերցնելու կարիք չկա, այս կինոյի ավարտն առավել քան կանխատեսելի է:

Տեսանյութեր

Լրահոս