ՀԱԿ համագումարի հետաձգումն իրականում կարող է ծառայել միայն մի նպատակի. Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը: Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ մարզերից եկած ՀԱԿ անդամները որևէ կապ չունեն Երևանի ընտրությունների հետ:
Րաֆֆին առաջարկում է վերցնել: Բայց տակավին անհայտ է՝ կտա՞ արդյոք իշխանությունը Րաֆֆիի ուզածը: Անկախ դրանից՝ իշխանությունը, կարծում ենք, երախտապարտ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանին…
Ինձ ոչ մի նախագահ պետք չէ, պետք է հայ ժողովրդի հաղթանակը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իր խոսքերում հեգնանք չկա: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա ասաց. «Հաշվեք, պարոն Աարգսյան, հաշվեք և տեսեք՝ այստեղ հավաքվածների թիվը երեք հազա՞ր է, թե՞ մեկ ուրիշ թիվ»:
Ես պետք է խոստովանեմ, որ բոլորովին հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ նրան կջնջեն ու դա քաղաքականորեն ինքնասպանություն էր: Շատ ուրախ եմ, որ սխալվեցի: Դուք ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլև ցնցեցիք ամբողջ սփյուռքը, որը նոր հույս ստացավ, հեռանկարներ տեսավ, թե իր դերը որն է երկրի բարգավաճման հարցում:
Իշխող Հանրապետական կուսակցության, ինչպես նաև մի քանի այլ ուժերի ցուցակներում կան հայտնի քաղաքական գործիչների, պատգամավորների, գործարարների որդիների կամ նրանց այս կամ այն ազգականների ազգանունները:
Առաջին լուրերը կարդալիս այնպիսի տպավորություն էր, որ երիտասարդին վնասազերծել են ԱԺ տարածքից դուրս, երբ նա փորձել է անցնել անցակետով։ Սակայն, ինչպես նշեցինք, երիտասարդը գտնվել է ԱԺ տարածքում։
Հնչում են տարբեր բառեր, ոչ բարոյական բառեր, և ես դա համարում եմ խլուրդային մոտեցում: Ինչի՞, որովհետև խլուրդի վրա ինչքան արև ես փորձում ներարկես, դաժան է, որովհետև նրան խոնավությունն է հետաքրքրում, որ երբ խոնավությունն էլ չափից ավելի է՝ փտախտ է տեղի ունենում, բայց արդեն հասարակությունը սկսում է զզվել էդ հոտից:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով գեղեցիկ ոճով պարտության մատնեց ադրբեջանցուն: 6-րդ տուրից հետո առաջատարները երկուսն են՝ Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը, ովքեր 4.5-ական միավոր ունեն:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բավական ծանր վիճակի մեջ է դրել իր կողմնակիցներին: Այսօր նա Ազատության հրապարակում հայտարարեց, որ «Ժառանգությունը» Երևանի խորհրդի ընտրությունների է գնում դաշինքով`ՀԱՍԿ-ի ԺՈՒԿ-ի, Պահպանողական կուսակցության և Շրջադարձ կուսակցության հետ, իսկ դաշինքը կոչվելու է «Բարև, Երևան»:
Գիտե՞ս, հիմա գիշերները Ալենը քնած ժամանակ գալիս, փաթաթվում ա ինձ, գլուխը դնում ա վրաս ու էդպես ինձ փաթաթված քնում ա: Ես երբեք չեմ իմացել, որ ինքը էդպես ա քնում: Հիմա գիշերները, որ էդպես ա անում, արթնանում ու հուզմունքից չեմ կարողանում քնել: Ալկոհոլը ինձ զրկել էր կյանքի ամենահրաշալի զգացողություններից:
Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից իրեն հասցված քաղաքական հարվածին պատասխանելու, այլև իշխանության դեմ հասարակության ալիքն ուղղորդելու, դրա արդյունքում՝ գոնե Երևանում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը:
168.am-ի տեղեկություններով, այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, որի համաձայն, գազը Հայաստանի բնակչությանը կվաճառվի 170-190 դրամով՝ ներկայիս 132 դրամի փոխարեն:
ԲՀԿ-ն իր դժբախտությունների հիմնական պատճառը համարում է Տիգրան Սարգսյանին, ում վերանշանակումը թույլ չի տալիս ԲՀԿ-ին լինել կոալիցիայի անդամ: Ի տարբերություն ընդդիմության, որը տեսական հնարավորություն չունի լինել կառավարությունում և իրերի ներկա դրությանը նայում է շատ հանգիստ ու առանձնապես չի ձգտում վրեժխնդիր լինել Սարգսյանից՝ ԲՀԿ-ականները գիտեն, որ իրենց դժբախտությունների միակ պատճառն ու պատասխանատուն Տիգրան Սարգսյանն է, և նրան մշտապես հիշեցնելու են դրա մասին:
Պարզվում է` ոմանց կարծիքով, նորմալ երկրի ու նորմալ տնտեսության չափանիշը ոչ թե արևմտյան երկրներն են, այլ, ասենք՝ Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը։ Եվ տնտեսական բարեփոխումների ու այլ առումներով Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ այս երկրներին հասնելու համար։
Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյանի հարցն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի: Ժողովուրդն փետրվարի 18-ին քվեարկել է այն իրավիճակի դեմ, որում հայտնվել է երկիրը, և այն ճանապարհի դեմ, որով ընթանում է երկիրը: Սա է գլխավորը:
Մայրս բժշկուհի է, որը միշտ մտահոգված է եղել իմ գիրությամբ, հիմա ինձ վրա չի կարող խոսել (ծիծաղում է,- Տ.Մ.), բայց դրանից բացի ծնողական հույզ ու լիցք են տալիս ինձ:
Հրապարակում, այո, կան առաջարկներ, քաղաքական լուրջ կարծիքներ հնչեցնող մարդիկ, բայց որոշումը պետք է կայացնի առաջնորդը: Կլինի՞ բախում, չի՞ լինի, ապրիլի 9-ը կդառնա՞ ջրբաժան, չի՞ դառան, այդ ամենը պետք է որոշի ընդդիմության առաջնորդը:
Որևէ կասկած այս հարցում չկա․ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաև մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները:
Թեժ, շատ թեժ պայքար է սպասվում, և կարծում եմ, որ բոլորն էլ ամեն ինչ անելու են, որ ավելի շատ ձայներ ունենան
Երբ իշխանությանը քննադատում էր ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը», ՀՀԿ-ականները կարողանում էին բացահայտ և անվանական պատասխան տալ այդ քննադատությանը, բայց երբ դա անում է ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ականներն ակնհայտորեն կաշկանդվում և կոմպլեքսավորվում են:
Կարելի է դժգոհ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունից: Սակայն քեզ համարել կատարվող իրադարձությունների համար պատասխանատվություն չունեցող մեկը, սուրճ ըմպելով և ծխելով` տկտկացնել ստեղներին ու ծաղրել նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան առաջարկել, նշանակում է` ունենալ ցածր ինքնագնահատական:
Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272.918 մարդ, ժամանել՝ 250.796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22.122 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
Այդ առանցքը ձևավորվել է ոչ հրապարակայնորեն. ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն մամուլով և հեռուստատեսությամբ չեն հայտարարել, որ ԲՀԿ-ին ճանաչում են իրենց առաջնորդ քաղաքական ուժ: Բայց նրանք անցել են ԲՀԿ ֆինանսական հովանավորության տակ:
Տղամարդկությունը կոնկրետ դրսևորում ունի: Տղամարդկության մասին ոչ թե պետք է խոսել, այլ պետք է տղամարդ լինել: Հայրենասիրության մասին շատ պետք չէ խոսել` պետք է հայրենասեր լինել:
Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ եւս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (եւ դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձեւեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ…
Կա երկու տարբերակ. կամ նախագահականը պետք է հայտարարի, որ՝ այո՛, դա Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին գրված նամակ է, կամ՝ դա չի համապատասխանում իրականությանը, ստոր հերյուրանք է, զրպարտանք և այլն, և այլն:
Ցանկացած խնդրանքի բավարարում քաղաքականության մեջ գին ունի: Եվ, մեծ հավանականությամբ, այդ գինը համարվել է Ռուսաստանի համար ցանկալի, 100 տոկոսանոց երաշխավորված անձի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում:
Ազատության հրապարակում ամենաորոշակի և դրական երևույթներից մեկը, ի թիվս այլ գործիչների, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայությունն է: Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանին մարդկայնորեն զորակցող շատերի, Փաշինյանը Րաֆֆիին աջակցում է նաև քաղաքականապես
«Հարկավոր է սիրահարվել այն ամենին, ինչ անում ես, այլ ոչ թե ինքդ քեզ սիրահարվել: Սա խթան է հաջողության հասնելու համար: Եթե քեզ դուր չի գալիս այն ամենը, ինչ անում ես, ապա դու զարկ չես տա քո երևակայությանը»,- ասում է Էդուարդո Էռնեկյանը
Հայաստանում տպագրվում են քարտեզներ, որոնց վրա իսպառ բացակայում է հայկական անկլավը՝ Արծվածենը: Մասնավորապես, «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից Երևանում կառուցվող ավտոտրանսպորտային կանգառների հետնամասում փակցված է մի քարտեզ, որի վրա չկա Արծվաշենի տեղանշումը: