ԻՊ-ը տնօրինվում է մի քանի երկրների կողմից, ինչպիսին Թուրքիան է, Սաուդիան Արաբիան և այլք: Հայաստանը սպառնալիքի ենթակա է, Հայաստանը ևս կարող է դառնալ հարվածների թիրախ, եթե ԻՊ-ին ֆինանսավորող երկրները դա ցանկանան և Հայաստանի դեմ պատճառ ունենան:
«Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների համար, որպեսզի նրանց հանդեպ հավասար վերաբերմունք լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից»,- ասում է դեսպանը:
Առջևում Սահմանադրական հանրաքվեն է: Առաջ՝ դեպի ընտրատեղամասեր: Կամ՝ հետ՝ դեպի փողոցներ: Եթե ազնիվ չենք, ընթացքի ուղղությունը կարևոր չէ, քանի որ անազնիվ ճանապարհը տանում է դեպի փակուղի:
Եթե ցանկանում եք տնտեսական հաջողության հասնել «պահպանողական» ճանապարհով, կամ, եթե ցանկանում եք հաղթել ընտրություններում սովորական մեթոդներով, ապա երկու դեպքում էլ ի սկզբանե խաղը տանուլ է տրված: Դա նշանակում է, որ պետք է փնտրել ոչ ստանդարտ, «միաբջիջությունից դուրս» եղանակներ:
Ըստ Գ.Խաչատրյանի՝ ոչ մի երկրում տնտեսական կանխատեսումները տարեվերջին մոտ չի լինում, այդ թվում՝ ՀՀ-ում, և շեղումը 3% է: «Լավ կլինի, որ մեր կանխատեսումները մոտ լինեն իրականությանը»,- նկատեց նախարարը:
Հարցազրույցի ընթացքում նախագահ Քոչարյանն իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլի, սահմանադրական փոփոխությունների և այլ արդիական թեմաների վերաբերյալ:
«Ադրբեջանի հետ մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանը չի օգտագործի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը սիրիական գործողություններում օգտագործելու շուրջ խոսակցություններին:
Եթե հասարակությունը որոշում կայացնելուց հետո գտնի այն ուժին կամ ուժերին, որը կարող է արժանանալ իր հավանությանը, ապա ՀՀԿ-ն կարող է հայտնվել ոչ թե՝ կայուն մեծամասնություն, այլ՝ անկայուն փոքրամասնություն ունեցողի դերում: Խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, և այդ մեկուկես տարին բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար: Որևէ վատ բան չպետք է մտածել:
Հայաստանում որքան սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարանում ու մարդկանց դժգոհությունն ավելանում է, այնքան ընդդիմությունն ավելի հեղինակազրկվում ու կորցնում է վստահությունը հասարակության շրջանում:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ դեռ քննարկումների փուլում են. «Բյուջեն այնպիսին է, որ պետք է մտածենք՝ իմաստ ունի՞ առաջարկ ներկայացնենք ընդհանրապես: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք մեր տնտեսական բլոկի թիմով քննարկումներ կանենք և վերջնական մոտեցում կձևավորենք»:
ՌԴ-ն հերթական քայլն է կատարում իր կողմից փաստացի ղեկավարվող տնտեսական կառույցները՝ ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ռազմական հովանու ներքո տեղավորելու և ԱՊՀ տարածքում նոր միութենական պետություն ստեղծելու ուղղությամբ:
Համատարած թանկացումները չեն շրջանցել նաև «Հայռուսկոգեներացիային»: Ընկերությունը ցանկանում է կտրուկ ավելացնել իր ծառայությունների արժեքը, մասնավորապես՝ ջեռուցման սակագինը ամսական 1 քմ համար 38.43 դրամից դարձնել 52.59 դրամ, իսկ տաք ջրի սակագինը 20.49 դրամից դարձնել 28.04 դրամ/քմ:
Դժվար է ասել` ԿԲ այս քայլերն ի՞նչ արդյունք կտան, և արդյոք ԿԲ-ն կշարունակի՞ թուլացնել պայմանները։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ անկախ լավատեսական կանխատեսումներից` բոլորը պատրաստվում են դժվար ժամանակների։
«Ոչ մեկը չի ասում, որ կարելի է խախտումներ անել, ես դրա ջատագովը չեմ։ Ես ասում եմ` մարդկանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների հնարավորություն տվեք, որոնք այս հարցով հազար ու մի խնդիր կլուծեն»,- ասում է Էդմոն Մարուքյանը։
«Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործմամբ Ռուսաստանն իր գլխին լուրջ խնդիրներ կլցնի, որի ո՛չ ռազմական և ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտությունն այս պահին չկա»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ օդանավակայանի օգտագործումը կհարուցի Բաքվի դժգոհությունը, ում հետ հարաբերությունները Մոսկվան վերջերս է կարողացել փոքր-ինչ կարգավորել։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը քայլերի է դիմելու, դրանք չեն լարվելու, Վրաստանի հետ Ռուսաստանը գործընթացի մեջ է, որը կտևի երկար, բայց առանց լարվածության օջախների, քանի որ դա այսօր ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանին։»
«Կատարվում է այն, ինչն անխուսափելի էր: Ծայրահեղական Իսլամը խժռում է Ֆրանսիան և հիմա արդեն անցել է բացահայտ գործողությունների: Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Բելգիան Եվրոպայի ամենաթույլ օղակներն են, որովհետև ամենաանմիտ միգրացիոն քաղաքականությունն են վարել տասնամյակներ շարունակ և այսօր ավելի են թաթախվում իրենց հյուրընկալ մոլուցքի մեջ»:
Այսօր ժամը 20։00-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին:
«Ամենագլխավորը, որ հնչեց և դա ուղերձն էր Ֆրանսուա Օլադնի կողմից, այն էր, որ չենք վախենալու։ Այս պահին թերևս դժվարանում եմ ասել՝ Ֆրանսիան կուժեղացնի՞ իր քաղաքականությունն «Իսլամական պետության» դեմ, թե՞ ոչ»։
Ցավոք, ճակատագրի հեգնանքով մենք այս գիշեր ականատեսը եղանք Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բոլորս խորապես ցնցված ենք:
«Բակո Սահակյանը, որ ասաց՝ Արցախը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը, ինքն ուղղակի շատ լավ տեղեկացված է մեր օդանավակայանի հա՛մ վիճակից, հա՛մ հնարավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժականակ այս մասին ասաց ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը Իսլամական պետության հիմնական թիրախներից չէ, սակայն, ըստ նրա՝ գտնվում ենք վտանգավոր խաչմերուկում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Փարիզում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնցից 3-ը տեղի են ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Փարիզի 7 շրջաններում երեկ երեկոյան գրեթե միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, ինչի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, սպանվել է նվազագույնը 140 մարդ:
Այս գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքը ենթարկվել է մի շարք զինված հարձակումների ու պայթյունների, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 120 մարդ:
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկից սկսած՝ իշխանությունը հետևողականորեն առաջ է մղում այն գաղափարը, որ այդ փոփոխությունները խաղաղ իշխանափոխության հնարավորություն են ստեղծում:
«Լուծումն այն է, որ պետք է կառավարությունը միջոցներ գտնի, ամբողջ վարակված բերքը գնի գյուղացուց ու ոչնչացնի, վարակված հողը պետք է մշակի, բուժի շատ արագ կերպով: Ուրիշ ճանապարհ չկա, գյուղացին էն վիճակում չի, որ կարողանա իր բերքը թափել, բանկի տոկոսն է վզին, երեխեքին կոշիկ պետք է առնի, և այս վիճակում է ապրում գյուղացին, նա վաճառելու է»:
«Փաստ է, նոր իրավիճակ է, նոր քաղաքականություն, դրանից բխող նոր հարաբերություններով, և բոլոր երկրների հետ հարաբերությունների վրա դա անդրադառնում է»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը: Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման:
Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):