«Ի՞նչ կապ ունի հակասեմականության դեմ պայքարի այս բանագնացը Հայաստանի հետ». Հակոբ Բադալյան

Ի՞նչ կապ ունի հակասեմականության դեմ պայքարի այս բանագնացը Հայաստանի հետ: Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ «դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև զրույց է ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ»:

Ընդ որում, ըստ հաղորդագրության, «զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ–ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածման կանխարգելման մասին»:

Հարց է առաջանում, Հայաստան-ԱՄՆ, և Հայաստանն առհասարակ՝ ի՞նչ կապ ունի «հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի» հետ, որ դեսպանն էլ կարճատև զրույց ունենա այդ հարցով հատուկ բանագնացի հետ, ու մի բան էլ տարածեն այդ մասին հաղորդագրություն:

Իսկ կարո՞ղ է ամենևին պատահական չլիներ, որ այդ «կարճաև զրույցը» տեղի է ունեցել ամերիկա-իրանյան համաձայնագրի ստորագրման ֆոնին: Համաձայնագիր, որից մեղմ ասած բավականին նկատելի դժգոհ է հենց Միացյալ Նահանգներում իսրայելական ազդեցության շրջանակը, հրեական լոբբի մի զգալի մասը:

Հարց կառաջանա, թե այստեղ էլ՝ ի՞նչ կապ ունի Հայաստանը: Ուղիղ կապ չունի, բայց Հայաստանում է Թրամփի ուղին, որի «գաղափարախոսները» հենց ԱՄՆ պետքարտուղարությունում են եղել, ընդ որում դեռ Թրամփի վարչակազմից էլ առաջ, ու այդ թվում նաև հենց Իրանի դեմ հաշվարկներից ելնելով:

Նախօրեին ես Օրվա թեմայի թողարկմանը խոսել եմ համաձայնագրի, ու այդ համատեքստում Թրամփի ուղու հանդեպ հնարավոր ազդեցության մասին: Ու նաև խոսել էի, որ այդ ծրագիրը ևս, կարող է համաձայնագրից դժգոհ շրջանակներում դիտվել դրա՝ այսինքն ամերիկա-իրանյան համաձայնագրի իրականացմանը խոչընոտելու հնարավոր ուղղություն»,-գրել է Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930