ԱՄՆ սենատորներն առաջարկել են ՌԴ սառեցված ակտիվներն ուղղել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնմանը

ԱՄՆ մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որի շրջանակներում Ռուսաստանի սառեցված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) համար ռազմական տեխնիկա գնելու նպատակով։ Այս մասին ասված է սենատոր Թիմ Քեյնի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Այժմ ԱՄՆ-ում արդեն գործում է «Ուկրաինացիների համար տնտեսական բարգավաճման և հնարավորությունների վերականգնման մասին» օրենքը (REPO\ Act), որը թույլ է տալիս բռնագրավել ԱՄՆ-ում սառեցված ՌԴ ակտիվները և դրանք փոխանցել Կիևին՝ որպես օգնություն։

Նոր օրինագիծը ստացել է «Մարտական տեխնիկայի ապահովման և պատրաստվածության համար առգրավված ակտիվների մասին» օրենք (SABER\ Act) անվանումը։ Այն ստեղծվել է որպես գործող փաստաթղթի ընդլայնում, որպեսզի թույլատրված նպատակների թվում ավելացվի նաև ռազմական տեխնիկայի գնումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930