Բաժիններ՝

«Ծանր մարտեր Ղարաբաղում». արևմտյան մամուլը հետևում է ղարաբաղյան իրադարձություններին

Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:

Հարկ է նշել, որ վերջիններս հրապարակել են նույնանման բովանդակությամբ լուր Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ծանր մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղում՝ ադրբեջանական ուժերի դեմ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հաղորդել է, որ մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Գործակալությունը հաղորդում է, որ վերջինս Facebook-ի իր էջում հայտնել է, որ կան կորուստներ երկու կողմերից, և որ հայկական կողմն ադրբեջանական ուղղաթիռ է խոցել:
Ադրբեջանի իշխանությունները ոչ մի մեկնաբանություն չեն կատարել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս