Իսրայելական հարվածներից վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել
Իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում զոհվել է 42, վիրավորվել՝ 99 մարդ.ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը ապրիլի 29-ին հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից հարվածների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 2534-ի, իսկ վիրավորներինը՝ 7863-ի։



