Ադրբեջանական խնձորի վաճառքի փաստը ժխտեն արդեն անհնար էր: Մամուլում լուսանկարներ էին հրապարակվել: Ադրբեջանական ստվարաթղթե արկղերի վրա նշված էր, որ վաճառվող խնձորն աճեցվել է մերձկասպյան այգիներում, և, որ դրանք էկոլոգիապես մաքուր են:
«Կարծում եմ, որ պարզապես սա ՌԴ-ի նախաձեռնությունն էր, դրա համար մերոնք չհամարձակվեցին մերժել, ՌԴ-ն նորից վերադառնում է իր ավանդական իդեաներին՝ Լավրովի պլան և այլն, դա է պատճառը, որ կայանում է այդ հանդիպումը… Հերթական զենքի մատակարարման ֆոնին դա հատկապես անհանգստացնող է»։
«Մեր սպառողներին ես հորդորում եմ հանգիստ լինել, որովհետև ողջ իրավիճակը վերահսկվում է, որևէ անհանգստանալու խնդիր չկա»:
«Հայաստանն ի վիճակի կլինի աշխարհի հետ կապվել, չեն լինի փակ սահմաններ ՀՀ-ի և Եվրոպայի միջև։ Սա օգտակար կլինի նաև շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց վրա կզգան այդ դրական ազդեցությունները։ Այս համաձայնագիրը քաջալերում է, որպեսզի դրական հնարավորություններ ու լրացուցիչ կապեր ստեղծվեն և հայսստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով ճամփորդել դեպի Եվրոպա»։
«Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- ասում է Ստանիսլավ Տարասովը՝ հավելելով, որ նախարարները կոնյակ կխմեն, նարդի կխաղան, ինչ-որ բան կխոսեն, եղանակը կքննարկեն, բայց ոչ ավելին։
Հենց այնպես Արևմուտքը ժողովրդավարության բարեգործությամբ չի զբաղվում։ Իսկ Հայաստանում շատ քիչ են կառույցները, որ զբաղվում են Արևմուտքին ինտեգրվելու հարցերով, հիմնականում հասարակական դաշտում 1-2 իրավապաշտպան կառույց է։ Այդ պատճառով էլ ասում են՝ ինչո՞ւ ձեզ աջակցենք։
«Վստահաբար հայկական կողմը սա շատ լավ է հասկանում, թե ինչու քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ՝ դեռ լիովին հասկանալի չէ։ Ամեն դեպքում, հիմքում խնդիրները ֆինանսական բնույթի չեն»:
«Զգուշությամբ պետք է վերաբերվենք Հայաստան ներկրվող ապրանքներին։ Բազմիցս ունեցել ենք Ադրբեջանից նռան ներկրում, որի ժամանակ նռան ծաղկային մասը փակել էին ինչ-որ թունանյութով՝ իբր կյանքը երկարացնելու համար»։
Նա նշեց, որ դիմումում առկա «համատարած», «համընդհանուր», «շարունակական», «համակարգված» բնորոշումները որևէ հիմնավորում չունեն:
«Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ պատմությունը մեզ այս դասը մեկ նպատակի համար է տվել, որ 100 տարի անց մենք վերջապես հասկանանք՝ կարող ենք ու պետք է հույս դնենք միայն մեր ուժերի վրա, և վերջ։ Աշխարհում ոչ ոք հետաքրքրված չէ հայերին օգնելու հարցով»։
Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը:
Հայ համայնքի պաշտոնական օղակները կանգնելու են Մակրոնի կողքին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հայ անհատները չունեն ազատություն և այլ կարծիք ունենալու իրավունք։
«Ես, ճիշտն ասած՝ ակնկալում էի, որ ցամաքային գործողություններ կսկսվեն Իրաքում, բայց չի բացառվում, որ այս ավիահարվածներին հաջորդեն ցամաքային գործողություններ։ Խոսքը կանոնավոր բանակի մասին չէ, չնայած Թուրքիան Իրաքում ռազմաբազա ունի, բայց հատուկջոկատայինների մասնակցությամբ որոշ գործողություններ կլինեն»:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 65.7 մլն դոլար։
«Ի՞նչ իրավունք ունեն ասեն՝ քո տունը լավը չի, ես ավելի լավը կկառուցեմ։ Ստացվում է՝ գերակա շահի հիմքում գեղագիտակա՞ն շահն է ընկած։ Այդ սկզբունքով որ տունը ուզենաս՝ կքանդես»։
«Հայերը խնդիր ունեն այսօր՝ ո՞րն է առաջնահերթությունը՝ Հայոց ցեղասպանության հա՞րցը, եթե սա է, ապա ի՞նչ պետք է առաջարկեն, ի՞նչ պահանջեն թեկնածուներից, քանի որ Ցեղասպանության ժխտողականության բանաձևը չանցավ, ապա ինչպե՞ս պետք է ապագայում առաջ շարժվել»:
Աղվան Հովսեփյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար «Մեգնա» ընկերությանը կվճարի 1.2 մլն դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ ընկերությունը սպասարկում է կոմիտեին պատկանող «Nissan Xtrail» և «Nissan Sentra» ավտոմեքենաները։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով:
Ջոբսին ուղեկցող էքսկուրսավարը պատմում է, որ այդ պահին հայտնվել է տարակուսանքի մեջ և չի կարողացել հարմար պատասխան գտնել: Չկարողանալով կառուցել մտքեը՝ էքսկուրսավարն ասում է, որ այդ ժամանակներում մարդիկ սպանում էին մեկը մյուսին, քանի որ պատերազմ էր:
«Ավրորա» նախագծի հավակնորդների ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է իր` քաղաքականություն մտնելու մասին լուրերին: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, եւ այն ինչ անում է իր ընկերների հետ, Հայաստանի համար է անում:
Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ՊԵԿ հարկային մարմինն այս տարվա մարտ ամսից դադարել է հրապարակել առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումներ անող տնտեսվարողների անունները:
Ինչպես տեսնում եք, փոխանցվող գումարների մեջ ամենամեծ կշիռն ունեն անձնական տրանսֆերտները՝ 608.7 մլն դոլար։ Կապիտալ բնույթի փոխանցումների ծավալն ամենափոքրն է՝ 17.5 մլն դոլար։
Այն, որ առաջանում է կոնկրետ վախ, ընդունելի է: Սկսում է աշխատել հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, սկսվում է կյանքի նոր պայմաններին հարմարվելու գործընթացը:
«Սրա դիմացը մենք առնելու ենք միայն մի բանով, որ աուդիտորական կազմակերպությունների որակի նկատմամբ հսկողական հստակ մեխանիզմներ պետք է սահմանենք, որի հիմնական գաղափարներն արդեն օրենքով ներկայացնելու ենք հանրությանը: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում»:
Հայկական GetTreated ստարտափի բլոգն իր օգտատերերին է պատմել բժշկական այն կարևոր հայտնագործությունների մասին, որոնք ստեղծել են հայ գիտնականներն ու բժիշկները:
Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան սպասվում էր։ Այսպես, 2017թ. հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.6%։
«Աբխազական ուղու բացումը սպառնալիք է ինչպես՝ Վրաստանի, այնպես էլ՝ Հայաստանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը «168 Ժամի» հետ զրույցում, մեկնաբանելով հարցը, որ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում բանավեճի իր մրցակիցների հետ, հայտարարեց, որ Մարգարյանը ոչ թե չի պատրաստվում, այլ նա ընդհանրապես պատրաստ չէ բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ։