«Համաձայնությունները եղել են մինչև վարչապետի մակարդակ». Դավիթ Անանյան

«Նախկինում պայմանավորվածությունները եղել են Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև, և այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել: Եթե պաշտոնյաներ որոշ առաջարկություններ են արվել, որոնք երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ասել՝ ՊԵԿ-ի այս կամ այն աշխատակիցը այս կամ այն առաջարկն է արել, որի պատճառով այս իրավիճակն է եղել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե չպե՞տք է պատժվեն ՊԵԿ նախկին ու ներկա պաշտոնյաները, որ ներգրավված են եղել խոշոր գործարարների հետ ձեռք բերված համաձայնությունների ու կոռուպցիոն գործընթացի մեջ։

Ըստ նրա՝ համաձայնությունները եղել են մինչև վարչապետի մակարդակ. «Ես կողմ եմ, որ գործարարներին պատժենք այդ համաձայնություններից դուրս կատարված գործողությունների համար: Այ, եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, և համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ուրեմն, այո, պետք է պատժվեն բոլորը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս