Բաժիններ՝

«Ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ պետք է մրցակցեն իրենց հարևանությամբ գործող ՓՄՁ-ների հետ». ՊԵԿ նախագահ

«Եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ, եթե սուպերմարկետն ԱԱՀ դաշտում է աշխատում, պետք է իր հարկերը վճարի ամբողջ ծավալով։ Եթե դրա պատճառով գնագոյացման 50-60% աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն շրջանառության հարկի դաշտում գործելու դեպքում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Ըստ նրա՝ ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ իրենք նաև պետք է մրցակցեն իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունների հետ՝ արհամարհելով մասշտաբի էֆեկտը. «Այդպես չէ»։

Դ.Անանյանը նշեց, որ, եթե գնային փոփոխություններ լինեն, ՊԵԿ-ն ուսումնասիրություն կիրականացնի՝ համոզվելու, թե ինչքանով է այդ գների բարձրացումն արդարացված։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս