«ՊՆ-ն Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի տեղափոխման հետ կապված որևէ մտահոգություն չունի». Դավիթ Տոնոյանը՝ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի դիրքերի տեղաշարժի մասին

«Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված որևէ մտահոգություն չունի, որովհետև ամբողջովին վերահսկելի է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով Նախիջևանի հատվածում Ադրբեջանի դիրքերի առաջ բերման փաստը։

Ըստ նրա՝ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ, և այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա և ՊՆ-ն ոչ մի խնդիր չի տեսնում։

Հարցին՝ արդյոք այստեղ չե՞ք տեսնում 5-րդ կորպուսի նախկին հրամանատարի և ներկայիս ԳՇ պետի բացթողում, նախարարը պատասխանեց. «Ոչ, որովհետև այդ տեղաշարժն իրականացվում է Նախիջևանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930