Բաժիններ՝

«Վտանգներ կան, որ 2019 թվականի բյուջեն այս տարի չի հաստատվի». նախարար

«Վտանգներ կան, որ 2019 թվականի բյուջեն այս տարի չի հաստատվի, բայց դա օրենսդրությունը կարգավորել է: Եթե ինչ-որ պատճառով բյուջեն չընդունվի, միևնույն է՝ կյանքը չի կանգնի, մենք մեր ստանձնած պարտավորությունները պետք է կատարենք:

«Բյուջետային համակարգի մասին» օրենքը սահմանում է, որ այդ դեպքում ծրագրերն իրականացվում են այն համամասնություններով, ինչ նախորդ տարի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով աշնանը սպասվող արտահերթ ընտրությունների պատճառով 2019 թ. բյուջեի չընդունման ռիսկերին:

Ըստ նրա` իրենք ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի պահանջվող փաստաթղթերը, ինչպես օրինակ, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պատրաստեն:

Ա.Ջանջուղազյանի խոսքով` անգամ քննարկվել է օրենքում բացառություն սահմանելու հարցը, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիր չներկայացվի, սակայն մերժվել է և որոշվել է փաստաթուղթը մշակել ու հաստատել:

Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ժամկետներում` մինչև հոկտեմբերի 2-ը, կներկայացվի Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս